Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ել» որոնման արդյունք՝ 4109 բառահոդված
· Էջ 278 / 411
ՅԱՓՐԻԼ
«լրբանալ, լրբութիւն անել»
Ծագումն անհայտ է
ՅԱՔԱՆՔԵԼ
«յուսալ, հույսով սպասել»
Ծագումն անհայտ է
ՅԵԶԴԻԼ
I
(յիզդիլ)
«ցամաքել»
Ստուգաբանություն
ՅԵԼՄՈՓ
(ելմոմ, յելմոնի, այլեւ՝ մոմդան, մոմտան)
«լապտեր»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
ելմոմ տարբերակը ունի մոմ բաղադրիչը, որ կա նաեւ մոմդան, մոմտան ձեռագրական տարբերակներում:
ՅԵՂՈՒԼ
(յաղ-)
(յեղել «ծռել, թեքել»)
«փոխել, դարձնել, վերածել, թարգմանել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *el-
«շարժել»
հ.-ե. արմատ՝ *kuel-
«շրջ(վ)ել»
բուն աղբյուրը չի հավաստվում, դժվարություններ է հարուցում: Ամենից հավանական է համարվում հատկացումը կամ *el- «շարժել» արմատին, որից եղանիլ եւ եղանել, կամ *kuel- «շրջ(վ)ել» արմատին, որից հուն. πέλω, πέλομαι «շարժ(վ)ել»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յեղումն,
յեղափոխ,
յեղափոխել,
յեղաշրջել,
յեղադարձել,
յեղական,
յեղակացուն,
(յ)եղանակ,
յեղանակել,
յեղանակաւոր,
(յ)եղակարծ,
աղեկարծ,
յաղակարծ,
դիւրայեղ,
խելայեղ,
ծայրայեղ,
յեղյեղումն,
անյեղյեղ
Նոր՝
յեղաշրջութիւն, յեղաշրջումն, յեղափոխութիւն
յեղաշրջութիւն, յեղաշրջումն, յեղափոխութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
πέλω, πέλομαι «շարժ(վ)ել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 394
ՅԵՂԿԵԼ
(յեղքել)
««քննել» (այլեւ յեղկել «նախատել», «պարզել» կամ «սիրել» (ԲՀ))»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ:
ՅԵՂՆՋԵԼ
«ջնջել»
(ԲՀ)
Անստույգ (թերեւս)
Բաղադրություն՝ յեղնջումն: Թերեւս կապ ունի յեղուլ բայի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յեղնջումն
Տե՛ս նաեւ
ՅԵՂՈՒԵԼ
(յեսուել)
««հոխորտալ, խրոխտալ» (ԲՀ` «յոխորտել» եւ «խրոխտալ»)»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ:
ՅԵՂՋ
«լի, լեցուն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *pel-
«թափել, լցնել»
(անմիջական նախաձեւ՝ *pel-sk-)
որից հեղուլ (զեղուլ < *զհեղուլ):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յեղցեալ,
շաղայեղջ,
բազմայեղջ,
արիւնայեղջութիւն,
յոգնայեղջ,
երդմնայեղջ,
թշուառայեղջ,
իմաստայեղջ,
լուսայեղջ,
խորհրդայեղջ,
խորշակայեղջ,
զեղջ
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։