Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված
· Էջ 278 / 919
ԶԵՏՎԱԶԵՂ
«՞»
Անստույգ (թերեւս)
Անստույգ եւ աղավաղված բառ՝ թերեւս զ(հ)ետ վազել (-եա՞լ) կապակցության աղավաղումը, մանավանդ որ այլ ձեռագրերում եւ զետվազեղ-ի փոխարեն գրված է եւ վազ առեալ:
ԶԵՐԴԵԽԵԼ
(զերթեխել)
«թողնել, անցնել, զանց առնել»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ:
ԶԵՐԴՈՒԱԾ
«գինու քաղցուի երեսի փրփուր»
Անստույգ
Եթե լերդուած ձեւի սխալագրություն չէ, ապա կազմված է *զերդել անհայտ բայից՝ -ուած ածանցով:
Տե՛ս նաեւ
ԶԵՐԵՀԻ
«ընթերակա»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
ԶԵՐԻԿՈՒԹԻՒՆ
«՞»
Անստույգ
Սխալ գրություն՝ ուղղելի է վերեկութիւն:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 92
Տե՛ս նաեւ
ԶԵՐԾ
«զերծ, զատ, ազատ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *serg-
«արձակել»
զ- ածանցով
Կազմված է զ- ածանցով՝ թերեւս բնիկ հնդեւրոպական *երծ արմատից, որ ծագում է serg- «արձակել» ձեւից: Պոկոռնու բառարանում (Pok. IEW 1, 900-901) հնդիրանական բառերը բերված են *selg- արմատի տակ, եւ հայերենը չի տրված (հայերենում *l > ր հնչյունափոխություն չկա). դրա փոխարեն բերված են հ. հոլ. selg «որս», մ. վ. գ. selken «կաթիլ-կաթիլ թափվել», հ. անգլ. solcen «ծույլ» զուգահեռները, որոնք Աճառյանը արդարացիորեն կասկածելի համարում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զերծանել,
զերծուլ,
զերծուցիչ,
մորթազերծ,
արագազերծ,
դիազերծ,
դյուրազերծ,
անզերծանելի,
մեհենազերծ,
սեղանազերծ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
sarjati «արձակում է, հոսում է, թափում է»
ավ.
harǝz «արձակել, թողնել»
Մատենագիտություն
H. AG 446;
Աճ. ՀԱԲ 92;
Pok. IEW 900-901
ԶԵՐՏԱՅ
«կզաքիս»
Փոխառություն
Աղբյուր՝ թրք. zerdave (zerdeva)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 93
ԶԵՐՏՈՒՔ
«ուրեք»
(ԲՀ)
Անստույգ
Ըստ Ամալյանի (ԲՀ 367), զետու(ն)ք «օրենք» եւ զերտուք «ուրեք» բառահոդվածներից մեկը աղավաղված կրկնություն է:
Տե՛ս նաեւ
ԶԵՒԻԱ
«մահմեդական կրոնավորների վանք»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. zāvia
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 93
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։