Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«որ» որոնման արդյունք՝ 4475 բառահոդված
· Էջ 277 / 448
ՄԱՇ(ԻԿ)
«(կրունկով) կոշիկ»
Փոխառություն
Սխալ ստուգաբանությամբ կապվել է մաշ «մաշված կոշիկ» բառի հետ։ Վրացերեն mašia «կանացի կրունկով կոշիկ» բառի հետ միասին փոխառություն է ինչ-որ աղբյուրից (իրանական հնչյունաբանական -իկ վերջավորությամբ)։ Չուբինաշվիլին վրացական բառը համարում է արաբական, բայց այն չի հավաստվում։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մաշկար,
մաշկակար
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
mašia «կանացի կրունկով կոշիկ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 260
ՄԱՇԽ
«սխտորանման մի բույս»
Փոխառություն
Բուն աղբյուրը չի հավաստված, հնարավոր է իրանական ծագում (հմմտ. շխ մասնիկը)։
ՄԱՇԿ
(-ի, -ից)
«մաշկ, կաշի»
Փոխառություն
Աղբյուր՝ ակկադ. mašk
Աղբյուր՝ արամ. maškā
Աղբյուր՝ ասոր. meškā
Փոխառություն է սեմական աղբյուրից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մաշկեղեն,
մաշկեակ,
մաշկահանդերձ,
մաշկագործ,
մաշկամիրգ,
լեզկամաշկ
Մատենագիտություն
H. AG 311;
Աճ. ՀԱԲ 260
ՄԱՇԿԱՊԱՐՃԵՆ
(-ի, -աց)
(մաշկապատճեն, մաշկապատճեան, մաշկապերճեն, մաշկապերճան, մաշկաւարզան, մաշկապաճեն, մաշապերճան)
«պարսկական թագավորական կուսանոցի վրան»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. maškāparčēn
Աղբյուր՝ մ. պ. maškāparzēn
Փոխառություն է միջին պարսկերենից։
Մատենագիտություն
H. AG 192;
Աճ. ՀԱԲ 192
ՄԱՇԿՆ
(-ին)
«վրան»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. maškā
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 261
ՄԱՌ
II
(մեռ)
«ցլեփ (ծլեպ), փուշ»
(ԲՀ՝ «խոշ»)
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mer-
«տորորել, շփել»
(անմիջական նախաձեւ՝ *mṛ-s- (*mer-s-))
s-աճականով
Առաջացել է հնդեւրոպական *mer- «տորորել, շփել» արմատից։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
maši- «փոշի»
մ. վ. գ.
zer-mürsen «փշրել»
հայ.
մաշ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 258
ՄԱՌ(Ն)
««մշուշ, մեգ, մառախուղ» (հանդիպում է ի մառն մտանել, ի մառն դառնալ դարձվածքներում, որոնք զուգահեռ ունեն ի մայր մտանել, ի մայրն դառնալ դարձվածքներում)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *mer-
«առկայծել»
(անմիջական նախաձեւ՝ *mr-no-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մառնամուտ,
մառախուղ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
մայր ((*mr-io-))
հուն.
μορτός «մթին, մթագույն»
հ. սլավ.
mryj «մշուշոտ, մռայլ»
լիտվ.
merknotí «մթնել»
ՄԱՌԱՆ
-ի, -աց
(մարան)
«մառան, նկուղ, շտեմարան»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. madānā
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մառանապան,
մարանապան,
մառնապան,
մառանապետ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 262-263
ՄԱՌԵԽ
(մարեխ)
«Հրատ, Մարս (մոլորակ)»
(աստղաբաշխական)
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. mirrīx
Մատենագիտություն
H. AG 256;
Աճ. ՀԱԲ 263
ՄԱՍԻՐ
(բբ)
«ուրախություն, բերկրանք»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. masārra
Աճառյանը (ՀԱԲ 3, 264) նմանությունը համարում է պատահական եւ տալիս փոքր ինչ տարբեր մեկնաբանություն («masārr, որ հոգնակին է masarrat բառի», փոխանակ՝ «... որի հոգնակին է masarrat)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մասրել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 264
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։