Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առ» որոնման արդյունք՝ 7635 բառահոդված
· Էջ 277 / 764
ԽԱՄԱԼԱՒՆ
(խամալուն)
««մի բույս» (լատ. chamaeleon)»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. xamālyun < հուն. χαμαιλέων
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 323
ԽԱՄԱՀԻ
«երկաթափայլ, կարմիր երկաթաքար, հեմատիտ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. xumāhan
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 323
ԽԱՄԱՃԻԿ
(խամաճիք, դիմաճիք)
«տիկնիկ»
Փոխառություն
Աղբյուր՝ թրք. quma
«միեւնույն ամուսնու կանանցից մեկը»
ԽԱՄԱՐ
«գիտուն»
(ԲՀ)
Ստուգաբանություն (թերեւս)
կազմված է տխմար բառի հիման վրա (որպես *տ-խամար)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 412
ԽԱՄԲԱՐ
«եգիպտացորեն»
(բրբ.)
Փոխառություն
Աղբյուր՝ թրք. (աղբթշ.) peygamabar bugdasi
կրճատմամբ
Մատենագիտություն
Աճ. ՀԳԲ 449
ԽԱՄԾԵՐՔ
(խամծեծք, խամծէք, խամծէկ, խամծեկք)
«կզակ, ծնոտ»
Ստուգաբանություն (թերեւս)
Ըստ Աղայանի (ԱՀԲԲ 1, 559), խամծերք-ը թերեւս կազմված է խամ «ստորին ծնոտ» եւ ծերք < ծայրք բաղադրիչներից. այս դեպքում ծէք, ծէկ բաղադրիչներն էլ կարող են լինել ծագ «ծայր» բառի բարբառային ծէք, ծէկ, ծէկք (հգն.) ձեւերը
Մատենագիտություն
ԱՀԲԲ 559
ԽԱՄՈՒԹ
«ձիու լծասարք, խամութ»
Փոխառություն
Աղբյուր՝ թրք. qamut
Աղբյուր՝ կումիկ. qamutlar
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խամբատոր
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 324
ԽԱՄՈՒՐ-
(ուշ՝ նաեւ խամր-)
«քառասուն, թռչնում, ավերում, փչացում»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ մեգր. xomula-
(թերեւս)
«չոր»
Աղբյուր՝ ճան. xomula-
(թերեւս)
«չոր»
ալանական ձեւերի ճշտումն ըստ Ջահ. ՀԼՊ 595
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խամրիլ,
խամրացուցանել,
արագախամուր,
վաղախամուր,
դիւրախամուր,
անխամր
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 324;
Ջահ. ՀԼՊ 595
ԽԱՅԾ
«բիծ, բծավոր, փոքր տեղ, մի փոքր, պատառ, կտոր, խայծ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *khaidio-
«լուսավոր, պայծառ»
(անմիջական նախաձեւ՝ *(s)kāi-d/t-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խայծոտ,
խայծութիւն,
խայծիլ,
խայծուած,
խայծող,
խայծողիկ,
խայծկեր,
խայծաղ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
kētá- «նշան»
հ. իսլ.
heið «պայծառ երկինք»
հ. վ. գ.
heitar «պայծառ, պարզ. զվարթ»
լիտվ.
skaidrùs «լուսավոր. պարզ»
հայ.
խայտ «խատուտիկ, պիսակավոր»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 325
ԽԱՅԾՂԱՆ
(խայծելան)
«մի թանձր հեղուկ»
Ստուգաբանություն
Արդյոք խայծ բառից չէ՞, ինչպես խայտաղան-ը՝ խայտ-ից
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։