Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ամ» որոնման արդյունք՝ 3436 բառահոդված · Էջ 277 / 344
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 628, սյունակ 1 Էջ 628
ՊԱՏՐԱՆ «ուրիշի պատիժն իր վրայ վերցնող, ինքնամեղադրող»
Փոխառություն (թերեւս)
Թերեւս փոխառություն իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հաստատված:
Էջ 628, սյունակ 1 Էջ 628
ՊԱՏՐԱՍՏ (ուշ՝ -ի, -ից) «պատրաստ, զգոյշ, զգուշաւոր»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *patrast
Աղբյուր՝ մ. պ. patrāstan
Աղբյուր՝ պ. payrāstān
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պատրաստել, պատրաստիլ, պատրաստաբան, պատրաստական, անպատրաստ, առձեռնպատրաստ, ինքնապատրաստ, առաջապատրաստ, նախապատրաստել
Նոր՝
պատրաստակամ, պատրաստակամութիւն
Մատենագիտություն
H. AG 227; Աճ. ՀԱԲ 52
Էջ 629, սյունակ 1 Էջ 629
ՊԱՐԱԶԱՆԻԼ II «ընդվզել, մարտնչել» (ԲՀ` «ստամբակիլ»)
Ծագումն անհայտ է
Ամենայն հավանականությամբ պարանոցել «ընդվզել» բայի աղավաղված գրությունն է։
Էջ 630, սյունակ 1 Էջ 630
ՊԱՐԱՊ (-ոյ) «պարապություն, ազատ ժամանակ, դատարկ, ունայն»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ իրանական (՞) (թերեւս, բուն աղբյուրը չի հաստատված)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պարապել, պարապորդ, անպարապ
Էջ 630, սյունակ 1 Էջ 630
ՊԱՐԱՐ(Տ) «պարարտ, գեր, բերրի, պարարտություն»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *paðar(t)-
ըստ Benveniste-ի
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պարարել, պարարուն, պարարտանալ, պարարտութիւն, պարարտամարմին, մարմնապարար, որովայնապարար, երկնապարար, որդնապարար, հոգեպարար, շտեմարանապարար, ակնապարար
Զուգաբանություններ այլ լեզուներում
սողդ. pδ’r «կերակրել»
սողդ. pδ’rti «կերակուր»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 541
Էջ 631, սյունակ 1 Էջ 631
ՊԱՐԵԽ «ժայռ, լեռան ցվաձք, գահավանդ, բարձրավանդակ, բարբարոտ տեղ, գերեզմանաքար»
Ծագումն անհայտ է
իրանական կամ վրացական զուգահեռնե՞ր
Էջ 631, սյունակ 1 Էջ 631
ՊԱՐԵԿ «պահապան»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *pāhrak
Բաղադրություն՝ պարեկապան (պարսկապան) (ամբողջական փոխառություն)։ հմմտ. պահակ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պարեկապան
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 59
Էջ 631, սյունակ 1 Էջ 631
ՊԱՐԶ (-ոյ, ուշ՝ -ի, -ից) «պարզ, մաքուր, անկեղծ, հասկանալի, միատարր, ոչ բաղադրյալ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *parz
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պարզել, պարզախոս, պարզական, պարզամիտ, պարզուտ, պարզուած, քաղցրապարզ, պարզաբանութիւն, պարզասէր, պարզասիրութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
մանիք. պհլ. parūd «զտված, մաքրված»
պ. pālūdan «քամել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 60; Bailey, DKS 189; Ջահ. ՀԼՊ 541
Էջ 631, սյունակ 1 Էջ 631
ՊԱՐԶՈՒՆԱԿ «նիգ, սողնակ»
Ծագումն անհայտ է (թերեւս)
թերեւս իրանական փոխառություն կամ -ունակ վերջածանցով կազմություն
Էջ 631, սյունակ 1 Էջ 631
ՊԱՐԷՏ (-ի, -աց) (պարետ) «պարետ, վերակացու, տեսուչ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *upa-δet
δet-ι համար հմմտ. հայ. (<իրան.) դէտ։
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 541