Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«որ» որոնման արդյունք՝ 4475 բառահոդված · Էջ 276 / 448
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 509, սյունակ 1 Էջ 509
ՄԱՆՈՒԿ (-ան, -ունք) «նորածին, երեխա պատանի, երիտասարդ, սպասաւոր, զինուոր, փոքր ձագ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *men- «փոքր, փոքրացնել, առանձին, մեկուսի» (անմիջական նախաձեւ՝ *mǝnu-) *-u-ով հիմքով
-ուկ-ը համարւում է ուշ յաւելում, բայց հնարաւոր է ենթադրել *mǝnu-kon- սկզբնաձեւ՝ *-k-ի (անտեղաշարժ *k) պահպանմամբ՝ -կն (սեռ. -կան), ուղղականում -ն-ի ուշ անկմամբ (-ուկն-ի համար՝ հմմտ. ձուկն, մուկն, արմուկն)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մանլիկ, մանլուկ, մանլտի, մանկանալ, մանկամարդ, մանկամայր, մանկաբարձ, մանկաբարոյ, մանկապէս, մանկակորուստ, գեղեցկամանուկ
Նոր՝
մանկապարտէզ, մանկավարժ, մանկատուն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. μάνυ «փոքր, քիչ» (ըստ Հեսիքիոսի)
Մատենագիտություն
H. AG 272; Աճ. ՀԱԲ 255
Տե՛ս նաեւ
Էջ 509, սյունակ 1 Էջ 509
ՄԱՆՈՒՇԱԿ (-ի, -աց) (մանիշակ, մանեմշակ) «մանուշակ (ծաղիկ)»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. vanafsak
Աղբյուր՝ ասոր. maniškā
այստեղից մանիշկա ձեւը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մանիշակագոյն, մանուշակաբեր
Մատենագիտություն
H. AG 191, 311; Աճ. ՀԱԲ 256
Էջ 509, սյունակ 1 Էջ 509
ՄԱՆՉ «տղա»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *men- «փոքր, փոքրացնել» (անմիջական նախաձեւ՝ *mṇkio-)
Աճառեանը (ՀԱԲ 3, 256) համեմատում է լատ. mās «տղամարդ, տղա» բառի հետ, որը հնդեւրոպական այլ զուգահեռներ չունի։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մանչուկ, մանչ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. manāk «մի քիչ»
մ. վ. գ. manc «պակասութիւն, կարիք»
լիտվ. meñkas «թոյլ, սուղ, քիչ, աննշան»
բոխս. B mänk- «ստոր լինել, ենթարկուել»
խեթ. maninku- «կարճ, մօտ»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 138; Աճառեան (ՀԱԲ) 256
Տե՛ս նաեւ
Էջ 509, սյունակ 1 Էջ 509
ՄԱՆՏԱՏՈՐ «սուրհանդակ, պատգամաբեր»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. μανδάτωρ < լատ. mandator
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 257
Էջ 509, սյունակ 1 Էջ 509
ՄԱՆՐ (-ու, -ունք, -ունց) (մանտր, մանդր) «մանր»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *men- «փոքր, փոքրացնել» (անմիջական նախաձեւ՝ *mǝnu-r)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մանրել, մանրիկ, մանրամանր, մանրապատում, մանրատունկ, մանրախիճ, մանրախոտ, մանրավաճառ
Նոր՝
մանրանկար, մանրամասն, մանրատառ, մանրէ, մանրադիտակ
Տե՛ս նաեւ
Էջ 509, սյունակ 1 Էջ 509
ՄԱՆՐԱԳՈՐ (-ի, -աց) «մանրագոր (թմբեցնող բոյս)»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. μανδραγόρας
Մատենագիտություն
H. AG 363; Աճ. ՀԱԲ 258
Էջ 509, սյունակ 1 Էջ 509
ՄԱՆՐԱԳՈՐՈՆ ««մաճռակ» (իմա՛ «մաճառակ») (ԲՀ)»
Անստույգ (թերեւս)
նոյնն է մանրագոր բառի հետ՝ «մասուր» բացատրութեամբ։ ԲՀ-ի շատ ձեռագրերում չկա։
Տե՛ս նաեւ
Էջ 509, սյունակ 1 Էջ 509
ՄԱՇ II (մարշ-) «մաշուած. մաշում, նուազում»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mer- «տրորել, շփել» (անմիջական նախաձեւ՝ *mrs-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մաշել, մաշական, մաշում, մաշումն, մաշութիւն, հալեմաշ, հոգեմաշ, արագամաշ, դիւրամաշ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. mašam
Էջ 510, սյունակ 1 Էջ 510
ՄԱՇԱՐ (բ. մաշառ «սղոց») «սղոցի բերան, ատամնաշար»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. բրբ. māsāra «սղոց»
Աղբյուր՝ ն. ասոր. maššār «սղոց»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 259
Էջ 510, սյունակ 1 Էջ 510
ՄԱՇԱՐԱՅ II (-ի) «թոքախտ»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. māšrā
Աղբյուրն է ասորերենը, որից անցել է նաեւ պարսկերենին։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մաշար(այ)ական
Մատենագիտություն
H. AG 311; Աճ. ՀԱԲ 260