Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՈՒՐԱՆԱԼ
«ուրանալ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *or-
«խոսել, կանչել»
ծիսական բառ
բաղարկվել է հ.-ե. *ar- «հրաժարվել, ժխտել» արմատի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուրացութիւն,
ուրաստ,
ուրալի,
աստուածուրաց,
երդմնուրաց,
անուրանալի,
ազգուրաց,
հաւատուրաց
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ἀρά
«աղոթք, նզովք»
լատ.
ōrō
«աղոթել»
ռուս.
орать
«գոռալ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 615
ՈՒՐԱՐ
(որար, ուրարն)
«ուրար, գոտի, լաշակ, կայսերական զարդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ὠράριον
Մատենագիտություն
H. AG 369;
Աճ. ՀԱԲ 615
ՈՒՐԴԻԼ
«պատահել, հանդիպել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հազիվ թե կապ ունենա հորդել «ճանապարհ բաց անել», հորդել «գնալ» բառերի արմատի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուրդելութ,
ուրդածուրիկ
ՈՒՐՈՅՆ
(որոյն)
«ուրոյն, առանձին, մեկուսի, «հեռու»»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *or-o-
«խախուտ, նոսր, հեռու կանգնած, իրարից հեռանալ»
(անմիջական նախաձեւ՝ *or-o-en-)
արմատից, որից նաեւ որոշ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուրոյնանալ,
ուրոյնութիւն,
ինքնուրոյն,
իւրուրոյն,
ուրոյնել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ἐρήμος
«լքված, զատ, առանձին»
լիտվ.
irti
«քայքայվել, պատռվել»
ՈՒՐՈՒ
«ուրու, ուրվական, տեսիլք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *prep-
«աչքի ընկնել, երեւալ»
(անմիջական նախաձեւ՝ *prop-)
արմատից, որից նաեւ երեւիլ, երես: բառասկզբի ու նախահաւելվածը տարնմանութեան արդիւնք է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուրուական,
ուրուապաշտ,
ուրուաբար,
ուրուաձայն,
ուրուագիծ,
ուրուագծել,
ուրուանկար
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
πρέπω
«երեւալ, աչքի ընկնել»
հ. խոլ.
richt
«տեսք, կերպարանք»
ՈՒՐՈՒԱԶԻԼ
«հրահրել, ստիպել»
Ստուգաբանություն (անստույգ)
Ծագումն անհայտ է:
ՈՒՐՈՒՐ
«ցին»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *er/or
«մեծ թռչուն, արծիվ»
(անմիջական նախաձեւ՝ *oror)
կրկնավոր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
όρνις
«թռչուն»
հ. իռլ.
irar
պրուս.
areles
ռուս.
орёл
«արծիվ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 618
ՓԱԿՏԻՔ
«մի տեսակ ապարանջան»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ՓԱՂԱՂԵԼ
«ուտել, խժռել»
Ստուգաբանություն (բնաձայն)
կրկնավոր կազմություն՝ անծանոթ փաղ- արմատից (փաղփաղ>փաղաղ)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փաղաղիչ,
փաղադութիւն,
բազմափաղադ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։