Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՈՒՆԻԼ
«բռնել, վերցնել, ունենալ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *op-n-
«բռնել, վերցնել, հասնել»
(անմիջական նախաձեւ՝ *ēp- (*ōp-))
Բնիկ հնդեւրոպական` *op-n- > *ēp- (*ōp-) «բռնել, վերցնել, հասնել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ունելի,
ունակութիւն,
ունողութիւն,
ընդունիլ,
ընդունելի,
արտունութիւն,
արտաւնութիւն,
արտօնութիւն,
բազմունակ,
երփնունակ,
կենսունակ,
կատարունութիւն,
կատրաւնութիւն,
կատարօնութիւն,
շարունակ,
պարունակել,
շնորհունակ,
արտօնագիր,
արտօնատէր,
ոյն,
ուն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
āpnōti
«ձեռք բերել»
լատ.
apiscor
«բռնել, հասնել»
գերմ.
haben
«ունենալ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 601-602
ՈՒՆԿՆ
(ունգն), -ան
«ականջ, ամանի կանթ, բռնակ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *us-on-ko-m
«ականջ»
(անմիջական նախաձեւ՝ *ōus-/əus-/ *us-)
Բնիկ հնդեւրոպական` *us-on-ko-m` *ōus-/əus-/ *us- «ականջ» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ունկնդիր,
ունկնամուտ,
ունկախից,
ունկանող,
առունկնճար
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
uši
«ականջ»
երկ. թիվ
հուն.
οὖς
«ականջ»
<*ous-nko-
Մատենագիտություն
H. AG 484;
Աճ. ՀԱԲ 603
ՈՒՆՋ
-ի, -աց (անեզ.)
«քիթ, քթռնցք, ունչ, բեղ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uendh-
«մազ, մորուք»
Համեմատութիւնը հնդեւրոպական *uendh- «մազ, մորուք» արմատին պատկանող բառերի հետ հնչիւնապէս օրինաչափ չէ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ունչատ,
ընչացք,
կարճունչ,
կորունչ,
տափըռնչութիւն,
բացունչ,
ընչախոտ,
ընչատուփ
ՈՒՆՋ
I
ուզ` -ոյ
«տակ, խորք, հատակ, արմատ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *udhos
«տակ, ցած, ներքո»
(անմիջական նախաձեւ՝ *ondh-)
լիաձայն աստիճան (*ondhio->ունջ)
եթէ *udhos «տակ, ցած, ներքո» նախաձեւի (այստեղից` ընդ) լիաձայն աստիճանն է *ondh-, այսինքն` *ondhio->ունջ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ընզովին,
անունձ,
մադունձ,
մադունճ
ՈՒՆՏ
(ինտ, ընտից)
«կոկորդի ինչ-որ մաս»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Ծագումն անհայտ է:
ՈՒՇԻ
(բ. հոշի)
«մի ծառ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *os-
(անմիջական նախաձեւ՝ *oski-hiia-)
որից նաեւ հացի
ՈՒՌ
I
(-ոյ)
(ուռն «սեպ»)
«ճյուղ, ընձյուղ, ուռենի»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *er-
«շարժել, բարձրացնել»
(անմիջական նախաձեւ՝ *or-s-, *or-n-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուռամիջակ,
ուռի,
ուռենի,
երեքուռնի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
άρσικος
«կողով»
նորվ.
run(n)e
«ճյուղ, ընձյուղ»
ՈՒՌ
III
«բարձ»
(°)
Ստուգաբանություն ()
Եթե իրոք ունի «բարձ» իմաստը, ուռ «ուռած տեղ» արմատի մի առումն է
ՈՒՌԱՆ
«վառարան» կամ «աշտարանակ»
Ստուգաբանություն ()
հ.-ե. արմատ՝ *uer-
«վառել»
ստորին ձայնդարձից` *- s- աճականով
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։