Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«որ» որոնման արդյունք՝ 4475 բառահոդված
· Էջ 273 / 448
ՄԱՄԱՅ
«մամաց, կաթնանյութ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mam(m)a
«մայր»
բոբովաբառից (մանկական բառից)
Թերեւս բնիկ հնդեւրոպական *mam(m)a բոբովաբառից (մանկական բառից), որ ուներ հիմնականում «մայր» իմաստը. բառը ուղեկցվում է նաեւ այլ իմաստներով
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
mamma «մայրիկ (մանկ.), ստինք, ծիծ»
ՄԱՄ(Վ)ՆԱՅ
(-ի)
«մամոնա, ունեցվածք, հարստություն. սատանա»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. μαμωνά
Աղբյուր՝ ասոր. māmōnā
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 243
ՄԱՄՈՒԼ
I
«մամուլ, ճնշիչ գործիք»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mel-
«մանրել, կրծել, ծամել»
արմատից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 243
ՄԱՄՈՒԼ
II
«խոլերա»
(բժշկ.)
Ստուգաբանություն (՞)
Կապ ունի՞ մամուլ «մամուլ, ճնշիչ» բառի հետ որպես բառարանային նորակազմություն:
ՄԱՄՈՒԽ
«վարդազգի մի բույս, կոպն»
(բուսաբանություն)
Ստուգաբանություն (՞)
Կապ ունի՞ արդեոք մուխ- (մխել) արմատի հետ որպես կրկնավոր կազմություն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մամխի,
մամխենի
ՄԱՄՈՒՌ
I
«մամուռ, բաղեղ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *meu-
«խոնավ. բորբոսնած. անմաքուր հեղուկ. կեղտոտել»
(անմիջական նախաձեւ՝ *mō-musro-)
*-s- աճականով
արմատից, որտեղից *-s- աճականով՝ «մամուռ»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մամռախնդիր,
մամռարմատ,
մամռակալել,
մամնռակալել,
մամռապատ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ.
—
անգլ.
mos «մամուռ, ճահիճ»
լիտվ.
musos «բորբոս»
ռուս.
мох «մամուռ»
Մատենագիտություն
Pok. 792
ՄԱՅԱ
«թթխմոր»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. māya
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 245
ՄԱՅԵԼ
«մայել, բառաչել (ոչխարի մասին)»
Բնաձայն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mei-
«բնաձայնական արմատ»
Բնաձայնական կազմություն, որի հիմքերը, թերեւս, հասնում են մինչեւ հնդեւրոպական շրջանը։ Քանի որ հնից չի ավանդվել, Աճառյանը (ՀԱԲ 3, 245) հայ. եւ հ. հնդկ. բառերի նմանությունը համարում է պատահական։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մայյիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
māyú- «մայուն»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 245
ՄԱՅԶԵԼ
«տեսնել, իմանալ, զգալ»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *meigh-
«առկայծել, թարթել, մութ, մփին»
(անմիջական նախաձեւ՝ *g'h-ով տարբերակ)
Հազիվ թե որեւէ կապ ունենա հնդեւրոպական *meigh- «առկայծել, թարթել, մութ, մփին» արմատի՝ հնարավոր *g'h-ով տարբերակի հետ (հմմտ. մ. ն. գ. mickan «դիտել»)։
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. ն. գ.
mickan «դիտել»
ՄԱՅԹ
«մայթ»
Ստուգաբանություն (թերեւս)
Արհեստական նորակազմություն Նորայր Բյուզանդացու կողմից, թերեւս, մույթ բառի նմանությամբ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մայթածիր,
մայթային
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։