Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ել» որոնման արդյունք՝ 4109 բառահոդված
· Էջ 272 / 411
ՄՌԶԳԱՅԼԻԼ
«ագահաբար ուտել»
Ծագումն անհայտ է (թերեւս)
գայլ բառից կազմված ձեւ, բայց անբացատրելի է մռ- բաղադրիչը։
ՄՌՆՉԱԼ
(-ել)
«մռնչալ»
Բնաձայն
Պոկոռնին (Pok IEW 1, 748) տալիս է մրմրամ, մրմրիմ` mrmram, mrmrim, ձեւերը (*mormoc, *murmur- կրկնաւոր բնաձայնական արմատի տակ), որպիսիք չկան. այս արմատի տակ մենք տվել ենք մրմունջ-ի ձեւերը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մռմռումն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 365;
Pok IEW 748
ՄՌՈՒԶ
(գրված նաեւ մռոզ)
«բեղ, ընչացք, մազմզուկ, մազաթել, գանգրահեր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mer-
«հյուսել, կապել, թել. օղակ. հանգույց»
(անմիջական նախաձեւ՝ *merōg/h-)
արմատից.
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս.
мережа «ցանց»
ՄՌՈՒՆՋ
«մռնչոց, շրթունք, մռութ»
Բնաձայն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mu-
բնաձայնական արմատ
արմատից, որից նաեւ մունջ «խուլ»։ Աճառյանը (ՀԱԲ 3, 366) համարում է բնաձայնական անկախ կազմություն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մռնչել,
մռնչական,
մռնչիւն,
մշտամռունջ,
անմռունջ,
մշտնջենամռունջ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
մունջ «խուլ»
Մատենագիտություն
ՀԱԲ 366
ՄՍԵԼ
««ջանալ» (ԲՀ)»
Ծագումն անհայտ է
ՄՍԻԼ
«այրվել»
Ծագումն անհայտ է
ՄՍԽԵԼ
(միսսել)
«ծախսել»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. msh
(հազիվ թե)
«մաքրել, ջնջել»
լինի արաբ. msh «մաքրել, ջնջել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մսխանք,
մսխում
ՄՍՈՂԻԼ
«բարակել»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *sme-
«սողոպել»
(անմիջական նախաձեւ՝ *smei-)
հնդեւրոպական *sme-, *smei- «սողոպել» արմատից
ՄՏԻ
«մոտիկ, մերձավոր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mōd-
«հանդիպել, մոտենալ»
(անմիջական նախաձեւ՝ *mōdiio-)
բնիկ հնդեւրոպական՝ *mōdiio-` *mōd- «հանդիպել, մոտենալ» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մտերիմ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
մատչիմ
հայ.
մատ
հայ.
մուտ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։