Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առ» որոնման արդյունք՝ 7635 բառահոդված
· Էջ 272 / 764
ԽԱԶ
II
(-ի)
«գիծ, գիր, ձայնագրական նշան, նետի սայրի ճեղք»
Փոխառություն (թերեւս)
կովկասյան փոխառություն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խազել,
խազած
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
xazi «գիծ, շարք»
ուդ.
xaz «գիծ»
լազ.
xaz «գծել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 310
ԽԱԶ
III
«մոլեգնորեն ցանկացող»
Փոխառություն
Ծագում է իրանական աղբյուրից եւ փոխառված է դատախազ, մատակախազ բառերի կազմում։ Աճառյանը (ՀԱԲ 2, 311) նույնացնում է խանձ արմատի հետ՝ նձ/զ հերթագայությամբ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գինեխազութիւն,
իգախազութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. պ.
xvāstan (xvāz)
սողդ.
juz «ուզել, խնդրել, պահանջել»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 522;
Ջահ. ՀԼՊ 526;
Ջահ. ՀԼՊ 533;
Աճ. ՀԱԲ 311
ԽԱԶԻԱՆ
«պահապան»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. xazen
Մատենագիտություն
Ղազ.-Ավետ. ՄՀԲ 311
ԽԱԶԻՐԱՆ
«մի փշաբոյս, գազ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. xayzuran
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 311
ԽԱԶՄ
«կռիվ, վեճ, պայքար»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խազմագործ,
խազմարար,
խազմառու,
խազմութիւն,
խազմիկ
ԽԱԶՄՈՒԶ
(խզմուզ)
«քաղցու, մածառ»
Անստույգ (թերեւս)
բաղկացած է խազ «խակ» եւ մուզ (մզել բայի արմատը) բաղադրիչներից
ԽԱԶՈՒՐ
«զոպա, ծոթրին»
Անստույգ (թերեւս)
նույնն է խոզար «դալար բույս» բառի հետ, եթե ԲՀ-ի «խազոր եւ զոպայ ծոթրին կամ բոյս դալարոյ» բառահոդվածի մեջ պետք է առանձնացնել զոպայ «ծոթրին» եւ խազոր=խոզար «դալար բույս» բառահոդվածները
ԽԱԹՈՒՆ
«տիկին, թագուհի, իշխանուհի»
Փոխառություն
Աղբյուր՝ արեւել. թրք. xatun
«ազնվականուհի»
Աղբյուր՝ յակուտ. xotun, xatən
«տիրուհի, տանտիկին»
Մատենագիտություն
H. AG 159;
Աճ. ՀԱԲ 312
ԽԱԺ
I
«կապտականաչ»
Ծագումն անհայտ է
Այս խաժուժ բառն է, որ Աճառյանը (ՀԱԲ 2, 313) բացատրում է «մի տեսակ աման»՝ ըստ խաժուժ աման կապակցության
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաժագույն,
խաժակն,
խաժակնութիւն,
խաժիկ,
խաժուժ,
խաժուակ,
խաժոք
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։