Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«բաղ» որոնման արդյունք՝ 3993 բառահոդված
· Էջ 271 / 400
ՅՈՐՄԱՅՍ
«գետնատարած, պառկած»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *perk-
«կող»
Կազմված է *որս արմատից, որ պիտի նշանակեր «մեջք, թիկունք»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յորմայսել,
յորմայսութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
ընկողմանիմ «պառկել»
ՅՈՒՆԱՊ
(յուննապ)
«դժնիկազգի մի պտուղ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. unnāb
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յուննապի
Մատենագիտություն
H. AG 271;
Աճ. ՀԱԲ 409
ՅՈՒՌԹ
««բերրի, արգավանդ» (ԲՀ՝ ուրթ «լցված»)»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *er-
«բարձրանալ»
պատկանում է հնդեւրոպական ծագման այն բառերի խմբին, որ ծագում են *er- «բարձրանալ» արմատից՝ յորդ, յորձ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
(յ)ուռթանալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
ուռչ-իլ
հայ.
ուռճ-անալ
Տե՛ս նաեւ
ՅՈՒՌՈՒԹ
-ի, -ից (սովորաբար անեզ.)
(ուռութ)
«կախարդանք, հմայլ»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յուռթել,
յուռթիչ,
յուռթութիւն,
յուռթուլունք,
ջուրութբոյց,
ջուրութբեր
ՅՍՏԱԿ
(յիստակ)
«հստակ, մաքուր, վճիտ, թափանցիկ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ai-
«այրել, լուսաւորել»
*-st-ով մի ձեւ
Այս արմատի յստ-ի սկզբնական ձեւը յիստն-է, որի իստ-ը կարող է գալ հնդեւրոպական *ai- «այրել, լուսաւորել» արմատի *-st-ով մի ձեւից: հմմտ. *aisk- «պարզ, հստակ»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յստակել,
յստակութիւն,
յստակասպաս,
յստակամիտ,
յստակզրուց,
նստակ
ՅՕԴԱՏՐԵԼ
(յօդադրել)
«սպասել»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
Բաղկացած է յօդ եւ տրել կամ դրել բաղադրիչներից, բայց անբացատրելի է «սպասել» իմաստը:
ՅՕՐԱՆՋ
(յաւրանջ, յորանջ, յորոնջ, յորաջ, յորոջ)
«հորանջ, հորանջում»
Բնաձայն (թերեւս)
պատկերաւոր-բնաձայնական կազմութիւն՝ յաւր արմատական ձեւից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յաւրանջել,
յաւրանջտիլ
Ն-
(3-րդ դեմքի ցուցական արմատ)
«3-րդ դեմքի ցուցական արմատ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(e)no
*(e)no արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նա,
ան,
նոյն,
այն,
աւանիկ,
անաւանիկ,
անդ,
անդր,
անդրեն,
անտի,
անդուստ,
անդստին,
անդանաւր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
*ana
ավ.
ana
հուն.
ένη «երեկ չէ առաջին օրը, վաղանց»
գոթ.
jains
լիտվ.
anas
ռուս.
он «նա»
Մատենագիտություն
H. AG 478;
Աճ. ՀԱԲ 416
ՆԱ՛
«մանաւանդ, արդ, արդէն իսկ»
Բնիկ հնդեւրոպական
Ծագմամբ նոյնն է նա ցուցականի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նամանաւանդ,
նա՛ ուրեմն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 416-417
ՆԱԲԱՂԵԼ
«անարգել»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. nabbel
Մատենագիտություն
H. AG 312;
Աճ. ՀԱԲ 417
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։