Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 766 բառահոդված (էջ 27/77)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 256, սյունակ 1 Էջ 256
ԹԱՂԹ I «ձվի փառ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *tel- «հարթ. հարթ գետին. տախտակ»
արմատից, որտեղից, թերեւս, հայ. թաղ, թաղանթ
Տե՛ս նաեւ
Էջ 257, սյունակ 1 Էջ 257
ԹԱՄԲԱՏ (թմբատ) «ցնցոտի, բուրջ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
-ատ-ը կարող է ածանց լինել
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թամբատեակ, թամբատակ, թամբատոց
Էջ 258, սյունակ 1 Էջ 258
ԹԱՆԼԻՔ «նեղություն, պակասություն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ չաղաթ. tanlik (tenlik)
(ոչ՝ «հացկատակ»)
Էջ 258, սյունակ 1 Էջ 258
ԹԱՆՁՐ (-ձու, -ձունք, ուշ՝ -րու, -րոյ, -րունք) «թանձր, խիտ, ստվար»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *tengh- «ձգել, լարել» (անմիջական նախաձեւ՝ *tnghiur-, *tng'hur-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թանձրանալ, թանձրալեզու, թանձրախիտ, թանձրախուռն, թանձրամած, թանձրամայրի, թանձրամարմին, թանձրամիտ, թանձրայատակ, թանձրութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
tang
«ձգել, լարել»
լիտվ.
tingùs
«ծույլ, մեղկ»
հ. իսլ.
tungr
«ծանր»
ռուս.
тягость
«ծանրություն»
Մատենագիտություն
H. AG 448; Աճ. ՀԱԲ 153; Pok. IEW 1067
Էջ 259, սյունակ 1 Էջ 259
ԹԱՍՏԱԿ «մի հարկատեսակ»
Ստուգաբանություն ()
թասու «քառորդ» եւ տակ «անգամ» բաղադրիչներից կազմուած բառ։
Մատենագիտություն
Մալխասեանց, ՀԲԲ 85
Էջ 262, սյունակ 1 Էջ 262
ԹԱՓ «հատակ, տակ, խորք, պատյան, թափ, ուժ, պտույտ, թափում, փրկում, հափշտակում, կողոպուտ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)teb(h)- «սյուն, նեցուկ, արմատ, նեցուկ դնել, ամրացնել, ոտք դնել» (անմիջական նախաձեւ՝ *step-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թափընթափ, թափանց, թափանցանց, թափանցիկ, թափանցել, զառիթափ, յանկարծաքափ, թափուր, թափառ, թափառանք, թափառոտ, թափառական, թափուր, թափիչ, անթափ, ղեղաթափ, սրտաթափ, դժուարաթափ, դիւրաթափ, հողաթափ, մարդաթափ, թաւթափել, սթափել, սթափանք
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
sthāpáyati
«դնում է, հիմնադրում է»
ռուս.
стопа
«ոտքի թաթ»
հ. անգլ.
steppan
«ամուր ոտք դնել, քայլել»
հ. վ. գերմ
stapf
«ոտնահետք»
հ. վ. գերմ
stapfal
«հիմք, քայլ, աստիճան»
Էջ 264, սյունակ 1 Էջ 264
ԹԵՐ II «թերթ, տերեւ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pet- «տապալել, թռչել, ընկնել» (անմիջական նախաձեւ՝ *pter-)
որից նաեւ՝ թեր «կողմ» համանիշ արմատը. օրինակները տե՛ս այնտեղ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 175; Աճ. ՀԱԲ 185
Տե՛ս նաեւ
Էջ 265, սյունակ 1 Էջ 265
ԹԵՐԹ «թերթ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pet- «տապալել, թռչել, ընկնել» (անմիջական նախաձեւ՝ *pter-) ձեւից
հմմտ. թեր արմատի տակ բերուած օրինակները
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թերթել, (յ)եթերթ, երկթերթի, բազմաթերթութիւն, թերթիկ, թերթօն
Էջ 267, սյունակ 1 Էջ 267
ԹԻՐԱԽ «թիրախ, նպատակակետ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. tīr «կրակոց, նետ»
Փոխառութիւն իրանական աղբիւրից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 186
Էջ 268, սյունակ 1 Էջ 268
ԹԼԻՓ «եզերք, երիզ, շրջերիզ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *tel- «հարթ, հարթ գետին, տախտակ» արմատի հետ
Տե՛ս նաեւ