Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«որ» որոնման արդյունք՝ 4475 բառահոդված
· Էջ 27 / 448
ԱՊՈԿՐԻՍԻԱՐ
«թագավորական եկեղեցու սպասավոր»
(կրոնական)
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ἀποκρισιάριος < լատ. apocrisiarius
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 236
ԱՊՈՂՓԱՅԵԼ
««տեղեկանալ, հասուն լինել» (բբ)»
Ստուգաբանություն
Կեղծ բայաձեւ, որ ստացվել է Ապողփանէս հատուկ անվան` ԲՀ-ում որպես հասարակ անուն դիտված եւ «տեղեկացեալ, կամ իմացեալ» բացատրված ձեւից. տե՛ս Ամալյան, ԲՀ 29 եւ 349։
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 29 եւ 349
Տե՛ս նաեւ
ԱՊՈՌՆԱ
«արտահոսություն ունեցող»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ հուն. ἀπόρροια
(թերեւս)
Աղբյուր՝ ասոր. (՞)
(թերեւս)
հունարենից. հմմտ. ἀπόρροια (թերեւս ասորերենի միջոցով):
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 236
ԱՊՈՒԶԱՆ
«մի բույս՝ բորբոջ»
Ծագումն անհայտ է
ԱՊՈՒՂԱՅ
(-ի, -ից)
«տիկ»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. apāulā < լատ. ampula
ասոր. apāulā (< լատ. ampula):
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 237
ԱՊՈՒՌԻՇ
«?»
Ծագումն անհայտ է
Կեղծ բառ, որ ստացվել է ապուռ իշի «էշի հարկ» կապակցության՝ իբրեւ մեկ բառ ընթերցվելուց:
ԱՊՈՒՍՏ
(այլ տեղում՝ «ուստ»)
«սուտ»
Ծագումն անհայտ է
Կեղծ բառ, որ առաջացել է ապօստոլոս (< հուն. ἀπόστολος) բառի աղավաղմամբ:
ԱՊՈՒՐ
I
«փրկություն, ազատում, կյանք, ապրելը, ուտելիք, սուպ, ապուր»
Բնիկ հնդեւրոպական (՞)
Ստուգաբանորեն կապված է պուրծ արմատի հետ, որ կա եւ փուրձ եւ փուրթ- (փրթանիլ) ձեւերով (տե՛ս):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անձնապուր,
մագապուր,
մարդապուր,
դյուրապուր,
ապրել,
ապրուստ,
ապրանք
Տե՛ս նաեւ
ԱՊՈՒՏԻԿՈՆ
(ապոփիկոն, (ա)պոռտիկոն)
«հարավ»
Փոխառություն
Աղբյուր՝ լատ. apricus
«հարավային»
Աղբյուր՝ լատ. apricitas
«հարավ»
հունարենի միջնորդությամբ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 241
ԱՊՍՏԱՄԲ
(-ի, -աց)
(ապաստամբ)
«ապստամբ, ըմբոստ, անհնազանդ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. apa- եւ stamba
«ապստամբել»
Փոխառություն իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ապ(ա)ստամբել,
ապստամբութիւն,
ապստամբական,
ապստամբանոց,
ծառայապստամբ
Նոր՝
ապստամբապետ
ապստամբապետ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 242
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։