Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«որի» որոնման արդյունք՝ 422 բառահոդված
· Էջ 27 / 43
ՅԵՂՋ
«լի, լեցուն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *pel-
«թափել, լցնել»
(անմիջական նախաձեւ՝ *pel-sk-)
որից հեղուլ (զեղուլ < *զհեղուլ):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յեղցեալ,
շաղայեղջ,
բազմայեղջ,
արիւնայեղջութիւն,
յոգնայեղջ,
երդմնայեղջ,
թշուառայեղջ,
իմաստայեղջ,
լուսայեղջ,
խորհրդայեղջ,
խորշակայեղջ,
զեղջ
Տե՛ս նաեւ
ՅԻՐԱԼ
«թուլանալ»
(ԲՀ` «մեղկիլ»)
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *pe(i)-
«ցաւեցնել, վնասել, պարսաւել»
(անմիջական նախաձեւ՝ *pi-)
կապ ունի հնդեւրոպական արմատի հետ, որից հայ. հիւանդ (տե՛ս)
Տե՛ս նաեւ
ՅԻՐԵԼ
«միացնել, շարել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ser-
«շարել, միացնել»
հնդեւրոպական արմատից, որից յեռուլ (տե՛ս)
Տե՛ս նաեւ
ՅԻՒՐՆՈՒԱԾ
«հորինուածք, կազմութիւն»
Անստույգ (թերեւս)
յաւրինուած-ի աղաւաղուած գրութիւնը
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 401
ՅՈՌ-
(ոռ)
«վատ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *eres-
«անբարյացակամություն»
(անմիջական նախաձեւ՝ *ors-)
արմատից, որից բխեցվում է հեռ «հակառակություն, ոխ, կռիվ» բառը (տե՛ս)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յոռանալ,
յոռութիւն,
յոռի,
յոռեգոյն,
յոռեցուցանել,
յոռեակ
Տե՛ս նաեւ
ՅՈՐՁՈՐՁ
«անուն, կոչում»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *uer-
«հանդիսավոր ասել, խոսել»
հ.-ե. արմատ՝ *uor-dho-
«խոսք»
կապ ունի հնդեւրոպական արմատի հետ, որի հետ կապ ունի նաեւ երդումն բառը, բայց հնչյունական հարաբերությունը պարզ չէ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յորջորջել,
յորջորջանք,
յորջորջումն
ՅՍՏԱԿ
(յիստակ)
«հստակ, մաքուր, վճիտ, թափանցիկ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ai-
«այրել, լուսաւորել»
*-st-ով մի ձեւ
Այս արմատի յստ-ի սկզբնական ձեւը յիստն-է, որի իստ-ը կարող է գալ հնդեւրոպական *ai- «այրել, լուսաւորել» արմատի *-st-ով մի ձեւից: հմմտ. *aisk- «պարզ, հստակ»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յստակել,
յստակութիւն,
յստակասպաս,
յստակամիտ,
յստակզրուց,
նստակ
ՆԱԼ
II
«տուրք, հարկ (?)»
Ծագումն անհայտ է (՞)
Անստոյգ բառ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նալպահատու
ՆԱԹՃԵԼ
«հիմնել, հայթայթել, հորինել տեղեկացնել, աւետել»
Անստույգ (թերեւս)
թերեւս *նաւթիճ հիմքից, որի նաւթ-ը կարող է կազմուած լինել նիւթ բառի նման (նի+հիւթ, վերջինս էլ՝ *sipto-` *sep-ից) *sap-ից՝ *sapt > նաւթ։
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։