Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«հետ» որոնման արդյունք՝ 1179 բառահոդված
· Էջ 27 / 118
ԵՂԵՂ-Ք
«աղոթք»
Անստույգ
ԲՀ` հյց. ձեւով։ Կապ ունի՞ արդեօք աղաւթ-ք բառի արմատի հետ։
ԵՂԵՆԳ
«յաւիտենական»
Ծագումն անհայտ է
Ըստ Աճառեանի (ՀԱԲ 2, 17) կարող է նոյնը լինել Աստուածաշնչի Եղեադ անվան հետ, որ թարգմանւում է «աստուծոյ յաւիտենականութիւն»։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 17
ԵՂԵՌՆ
(-ան, -րունք (եւ -եր-ք))
«չարիք, փորձանք, ոճիր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *el-
«ոչնչացնել, վնասել»
Աւելի քիչ հաւանական է կապը եղար, եղեր բառերի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղեռնաւոր,
եղեռնագործ,
եղեռնական,
եղեռնահամ,
մեծեղեռն,
եղեռնադատ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ολλυμι, ολεκω «ոչնչացնել, կործանել»
խեթ.
hullai- «հաղթել, պարտութեան մատնել, ոչնչացնել» (թերեւս նաեւ)
Մատենագիտություն
Pok. IEW 306
ԵՂԻՃ
(աղիճ, աղիջ, եղինջ, աղինջ, աղինճ)
Ծագումն անհայտ է
Հազիվ թե կապ ունի հնդեւրոպական *(s)kel- «կտրել» արմատի հետ՝ *klidio- (որպես «կտրող, ծակող»):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղիճիկ
ԵՂԿ
«գաղջ, գոլ, տաքուկ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *leg-
«կաթել, կաթ-կաթ հոսել»
Եթե ճիշտ է Աճառյանը (ՀԱԲ 2, 21), որ կապում է լկիլ «հալչել (սառույցի մասին)» բայի հետ, ապա եղկ-ը գալիս է *leg- «կաթել, կաթ-կաթ հոսել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղկացուցանել,
եղկութիւն,
կիսեղկ
Մատենագիտություն
ՀԱԲ 21
ԵՂՁԱՆԱԼ
«աղաչել, պաղատել»
Անստույգ
Կապ ունի՞ արդյոք խղճ արմատի հետ
ԵՂՄ
«մեղմ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *el-
«հանգստանալ, հանդարտվել»
հ.-ե. արմատ՝ *sel-
«բարեհաճ լինել»
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *el- արմատի հետ, որի տակ միավորվող ձեւերը առանց այն էլ կասկածելի են։ Կասկածելի է կապը նաեւ *sel- արմատի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղմիկ
ԵՂՈՒԿ
«խեղճ, թշվառ, ողորմելի, ավա՜ղ, ափսո՜ս, վա՜յ»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *el-
«բնաձայնական»
-ուկ վերջածանցով
Աճառյանը բխեցնում է *leug’- «կոտրել, բեկանել» արմատից, բայց սրանից կա բնականոն լույծ-ը (լուծանել)։ *leug’-ի կողքին *leug- ձեւի առանձնացումը հարցը չի լուծում, որովհետեւ հայերենում *g-ն *u-ից հետո նույնպես պիտի փոխվեր ծ-ի։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղկություն,
եղկելի,
եղկել,
եղկանք,
եղուկել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ολολυγή «ճիչ, ողբ»
հուն.
ελεγος «եղերերգ»
հուն.
ελεος «կարեկցություն, խղճահարություն»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 22;
Ջահ. ՀԼՊ 136
ԵՉ
(բբ)
«հագուստի երես»
Ստուգաբանություն (՞)
Հնարավո՞ր է արդյոք նույնությունը էջ բառի հետ, որ ունի նաեւ «գրքի երես» իմաստը:
ԵՊԻ(Կ)ԼԻՏ-Ք
«խոնարհեցուցիչ»
((ԲՀ))
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. επικλίτος
(միացրած եպիկլինտ-ի հետ):
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 28
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։