Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 1109 բառահոդված (էջ 27/111)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 237, սյունակ 1 Էջ 237
ԶԵՏՎԱԶԵՂ «՞»
Ստուգաբանություն (անստույգ)
Անստույգ եւ աղավաղված բառ՝ թերեւս զ(հ)ետ վազել (-եա՞լ) կապակցության աղավաղումը, մանավանդ որ այլ ձեռագրերում եւ զետվազեղ-ի փոխարեն գրված է եւ վազ առեալ:
Էջ 238, սյունակ 1 Էջ 238
ԶԻԼԻ «կապերտ» (բբ)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. zīlī
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 95
Էջ 238, սյունակ 1 Էջ 238
ԶԻՆԴԱԿԱՊԵՏ (զըճղակապետ, զինդկապետ, զնդկապետ)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *zindākpat
Իրանական աղբիւրից` *zindākpat
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 96
Էջ 240, սյունակ 1 Էջ 240
ԶՄԱՅԼԻԼ (զմայլանալ) «հագենալ, հիանալ, սքանչանալ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *mel- «փափուկ, մեղմ, հրապուրիչ» (անմիջական նախաձեւ՝ *m-el-) *-l- աճականով ձեւից
կազմված է զ- ածանցով *մայլ արմատից, որ, ինչպես ցույց է տվել Աճառյանը, կապ չունի արաբական ծագման բարբառային մայլ (մայիլ) «զմայլված» արմատի հետ։ Հնարավո՞ր է արդյոք կապը հնդեւրոպական *m-el- «փափուկ, մեղմ, հրապուրիչ» արմատի հետ, որի *-l- աճականով ձեւից ծագում են պրուս. miels, լիտվ. mielas «սիրելի, հաճելի», ռուս. милый «սիրելի համակրելի», այլեւ (ոչ *-l- ով) հ. հնդկ. miēdhā, ավ. myarla «զոհախնջույք» բառերը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զմայլական, զմայլութիւն, զմայղութիւն, զմայլելի, գեղազմայլ, հոգեզմայլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
պրուս.
miels
«սիրելի, հաճելի»
լիտվ.
mielas
«սիրելի, հաճելի»
ռուս.
милый
«սիրելի համակրելի»
հ. հնդկ.
miēdhā
ոչ *-l- ով
ավ.
myarla
«զոհախնջույք»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 99
Էջ 241, սյունակ 1 Էջ 241
ԶՈԶԱՏԵԼ (զոզատող (միաձայն եղանակի անուն) ձեւի մեջ) (երաժշտական)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
կապ ունի՞ արդյոք զատ-ել բայի հետ:
Տե՛ս նաեւ
Էջ 241, սյունակ 1 Էջ 241
ԶՈՂՈՔԻԼ «հագենալ, կշտանալ, անհագաբար ուտել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *elək- «քաղցած» զ- նախածանցով
հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *elək- «քաղցած» արմատի հետ (զ- նախածանցով):
Էջ 242, սյունակ 1 Էջ 242
ԶՈՒԱՐԹ «ուրախ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Ստուգաբանորեն կապված է զուարճ բառի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զուարթանալ, զուարթութիւն, զուարթուն, զուարթագին, զուարթածաղիկ, զուարթակից, զուարթամիտ, զուարթաչար, յարազուարթ, սաղարթազուարթ, զուարթալի, զուարթախոս, մշտազուարթ
Էջ 242, սյունակ 1 Էջ 242
ԶՈՒԱՐՃ «ուրախ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Ստուգաբանորեն կապված է զուարթ բառի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զուարճանալ, զուարճութիւն, զուարճախառն, զուարճագետ, պտղազուարճ, բարեզուարճ, բազմազուարճ, հոգեզուարճ, մշտազուարճ, զուարճարան, զուարճալի, զվարճախոս, զուարճատեղի
Էջ 243, սյունակ 1 Էջ 243
ԶՈՒՏ -ոյ «զուտ, մաքուր, անխառն»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կապ ունի՞ արդյոք հնդեւրոպական *g'heu- «թափել, ձուլել» արմատից ծագած իրանական որեւէ ձեւի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զտել, զտիչ, զտութիւն, մաքրազտել, զտութիւն, զտում
Էջ 243, սյունակ 1 Էջ 243
ԶՈՒՐԱՅ (ԲՀ) «ոսկի»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կապ ունի՞ արդյոք պ. zar «ոսկի» բառի հետ: