Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 310 բառահոդված (էջ 27/31)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 697, սյունակ 1 Էջ 697
ՍՏՐԱՏԻԳ(Ո)Ն «զորապետի կայան, զորակայան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. στρατήγιον
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 280
Էջ 697, սյունակ 1 Էջ 697
ՍՐԻԿԱՅ «սրիկա, գող, ավազակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ասոր. srīqā
Բաղադրություններ (նոր)՝ սրիկայական, սրիկայութիւն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սրիկայական, սրիկայութիւն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 668; Ջահ. ՀԼՊ 479
Էջ 702, սյունակ 1 Էջ 702
ՎԱՅԵԼ (ուշ՝ -ի, -ից) «վայելք, հաճույք, գործածություն, արժանի»
Ստուգաբանություն (փոխառություն)
Փոխառութիւն իրանական աղբիւրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վայելել, վայելելի, վայելուչ, վայելչութիւն, բարեվայելուչ, գեղեցկավայելուչ, ակնավայել, վայելչագրութիւն, վայելչակազմ, վայելչահասակ, անվայել, արքայավայել, մարդավայել
Էջ 712, սյունակ 1 Էջ 712
ՎԿԱՅ (-ի, -ից) «վկա նահատակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. *vīkay
իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վկայել, վկայակից, վկայութիւն, նախավկայ, համավկայ, ինքնավկայ, վկայաբանական, վկայաթուղթ, վկայական
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
vīkaya
մ. պ.
vīkay
Մատենագիտություն
H. AG 248; Աճ. ՀԱԲ 344
Էջ 714, սյունակ 1 Էջ 714
ՎՏԱԿ (-ի, -աց) «վտակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. *vitāk-
փոխատու լեզու՝ մ. պ. vitāxtan «հալչել»
իրանական աղբյուրից՝ *vitāk- հմմտ. մ. պ vitāxtan «հալչել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վտակալից, վտակախաղաց, վտակային, վտակիկ, երեքվտակեան, չորեքվտակեան, համավտակ, մեծավտակ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 350
Էջ 723, սյունակ 1 Էջ 723
ՏԱՏԱՍԿ (-ի, -աց) (ուշ՝ տատաշկ, տատաշ) «մի փուշ՝ բորկոճիմ, գեղավեր»
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *dēk'- «պատռել, պատռոտել» (անմիջական նախաձեւ՝ *dək'-) կրկնավոր
հ.-ե. արմատ՝ *denk'- «կծել» ոչ ռնգական ձեւ՝ աճած -կ- ով
Կրկնավոր՝ թերեւս բնիկ հնդեւրոպական *dək'-` *dēk'- «պատռել, պատռոտել» արմատից, որ կարող է լինել *denk'- «կծել» արմատի ոչ ռնգական ձեւ՝ աճած -կ- ով: Սակայն այս ստուգաբանությունը չի բացատրում շ-ով ձեւերը: Թերեւս ճիշտ է Գ. Ասատրյանը («Իրան-Նամե» 1996-1997), որ ենթադրում է իրանական ծագում (հմմտ. մ. պ. tašk «փուշ»), սակայն այստեղ նախ՝ կրկնավոր ձեւեր չեն հանդիպում, երկրորդ՝ հավանական չէ բխեցումը *ters- «չորացնել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տատասկաբեր, տատասկանիստ, տատասկացան
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. գ. վ.
zangar
«կծող, սուր, հատու»
գ.
Zange
«աքցան»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 380
Էջ 723, սյունակ 1 Էջ 723
ՏԱՐԱԾ (-ի, -ից) «տարածվող, տարածական»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ակկադ. tarasu(m) «փռել, տարածել»
որ համընկնում է հայ. տար-ած- կազմության հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տարածել, տարածանել, տարածոց, տարածումն, տարածութիւն, երկայնատարած, գետնատարած, բազկատարած, գրկատարած, բազմատարած, մոխրատարած, տարածականութիւն
Էջ 724, սյունակ 1 Էջ 724
ՏԱՐԱՓ (տարաբ), -ոյ «(անձրեւի) տարափ, ցող»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Տարաբ ձեւը, որ ԲՀ-ն մեկնում է «խուռն ինչ» կամ «խառն ինչ», բացատրւում է որպէս «որեւէ բանի բազմութիւն՝ առատութիւն» (ՀԱԲ 4, 384)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տարափել, տարափանման, տարափումն, տեղատարափ, տարատարափ, հրատարափ, թանձրատարափ, լեռնատարափ, կայծակնատարափ, հողմատարափ
Մատենագիտություն
ՀԱԲ 384
Էջ 727, սյունակ 1 Էջ 727
ՏԵՒ «տեւողութիւն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *deu- «առաջ գնալ, հեռանալ, տեւողութիւն»
որտեղից նաեւ երկար, երկայն բառերը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տեւել, կարճատեւ, տեւական, տեւականութիւն, անտեւական, յարատեւել, երկարատեւութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
δήν
«երկար ժամանակ, վաղուց»
լատ.
dū-ro
«տեւել»
ռուս.
давно
«վաղուց»
Մատենագիտություն
H. AG 497; Աճ. ՀԱԲ 399
Տե՛ս նաեւ
Էջ 731, սյունակ 1 Էջ 731
ՏՈԿ «տոկում, դիմացկունություն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *deu- «հեռանալ, տարածում, տեւողութիւն» (անմիջական նախաձեւ՝ *dou-)
արմատից, որից նաեւ տեւ, տեւել, երկար, երկայն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տոկալ, տոկուն, անտոկ, անտոկունութիւն, դժուարատոկ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 415