Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 294 բառահոդված (էջ 27/30)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 684, սյունակ 1 Էջ 684
ՍՂԱՄԻՇ «իշխանական պարգեւատրություն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ թաթար. siuryamiš
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 231
Էջ 704, սյունակ 1 Էջ 704
ՎԱՌ II «վառ, վառվող, փայլուն»
Ստուգաբանություն (փոխառություն)
հ.-ե. արմատ՝ *uer- «վառել»
Փոխառություն հնդեւրոպական *uer- «վառել» արմատի ածանցյալներից որեւէ մեկից, թերեւս հատկապես խեթերենից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վառել, վառումն, վառվառիլ, բոցավառեալ, լուսավառ, կրակավառ, հրավառ, ջահավառ, վառվառուկ, վառվիլ, վառվռուն, վառելափայտ, խանդավառ
Էջ 709, սյունակ 1 Էջ 709
ՎԵՐ (վեր(ա)- «նորից») «վեր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uper- «վեր, վրա»
կան վեր(ա)-ով բազմաթիվ նախածանցումներ` նախ հուն. ἀνα- նախդիրին համապատասխան (պատճենմամբ), ապա ինքնուրույնաբար:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վերուստ, վերստին, վերին, վերագրել, վերածել, վերծանել, վերակազմել, վերահաստատել, վերամշակել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
upári
լատ.
s-uper
գոթ.
ufar
«վեր, վրա»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 231
Էջ 711, սյունակ 1 Էջ 711
ՎԻԳԱՐ (վիքար) «կուսակալ, փոխանորդ, եկեղեցական մի պաշտոնյա» (եկեղեցական)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ բյուզ. հուն. βικάριος
փոխատու լեզու՝ լատ. vicarius
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 337
Էջ 714, սյունակ 1 Էջ 714
ՎՍԵՏՍԱԿ «ձավար, ձավարը որպես բնավարձ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. visistak «ջարդվածք, աղացվածք»
իրանական աղբյուրից։ Ըստ Փերիխանյանի (Perikhanyan AAL, 6, 1985, 76-79)՝ visistak «ջարդվածք, աղացվածք»
Մատենագիտություն
Perikhanyan AAL 76-79
Էջ 715, սյունակ 1 Էջ 715
ՎՏԱՒԱԿ (-ի, -աց) (սխալմամբ՝ վտաւատ) «ներքնազգեստ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական vi- *tav- «գցել, ծածկել»
իրանական աղբյուրից՝ vi նախածանց եւ *tav- «գցել, ծածկել»
Մատենագիտություն
Պերիխանյան, МЭСЯ 78; Լ. Հովհաննիսյան, ՀԻՓ 261
Էջ 717, սյունակ 1 Էջ 717
ՏԱԲԵՌՆԻ (կապեռնեայ, կապեդայ, կապելայ) «խանութ, կրպակ, պանդոկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ταβέρνα
փոխատու լեզու՝ լատ. taberna
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 355
Էջ 719, սյունակ 1 Էջ 719
ՏԱՄ «իշխանուհի»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ֆրանս. dame
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 367
Էջ 725, սյունակ 1 Էջ 725
ՏԱՐՐ (-եր, ուշ՝ -ոյ, -ի, -ից) (տառ) «նախաբաղադրիչ, նախանյութ, տարր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *der- «քերթել, ճեղքել»
արմատից, որից նաեւ տեռել, տրամ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տար(ե)րական, տարրապաշտ, տարրատր, տարրեղեն, տարրանալ, կարծրատարր, ողորկատարր, միատարր, մեծատարր, մերկատարր, անտարր, տառանալ, տառատիպ, տարերային, տարրարանություն, տարրագիտություն, տարրալուծել, տառակեր, տառացի, մեծատառ, փոքրատառ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
dar-
«բաժանել»
աւ.
darodar-
«ճեղքել»
կիմր.
darn
«կտոր, մաս»
Էջ 726, սյունակ 1 Էջ 726
ՏԱՔՍԻՈՏ «իշխանի թիկնապահ, զորախումբ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ταξιώτης
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 392