Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 750 բառահոդված (էջ 27/75)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 277, սյունակ 1 Էջ 277
ԹՐԹՆՋՈՒԿ (թթուկիչ, թթունճ, թթունուկ, թրկիճ, թրթուիճ, թաթառիճ, թրթկիճ, թրթճուկ, թրթկիչ) «ավելուկ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ter- «պինդ, ամուր, բույսի բուն կամ ցողուն» (անմիջական նախաձեւ՝ *(s)ter-) կրկնությամբ, ածականով եւ ածանցով
Կազմված է -ուկ վերջածանցով՝ *թրթունջ կամ *թրթինջ հիմքից, որ, թերեւս, գալիս է *(s)ter- «պինդ, ամուր, բույսի բուն կամ ցողուն» արմատից՝ կրկնությամբ, ածականով եւ ածանցով: հմմտ. օրինակ, *streu հիմքային ձեւից՝ մ. վ. գ. struzach «թփուտ»: հմմտ. նաեւ հայ. թորթ եւ թորթոշ: Կարո՞ղ է արդյոք բաղարկված լինել թնջուկ (տե՛ս) եւ, որոշ դեպքերում, պ. turs «թրթնջուկ» բառի հետ:
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. վ. գ.
struzach
«թփուտ»
հայ.
թորթ
հայ.
թորթոշ
պ.
turs
«թրթնջուկ»
Տե՛ս նաեւ
Էջ 277, սյունակ 1 Էջ 277
ԹՐԻՔ (-ի, -աց) «թրիք, կղկղանք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ter- «անմաքուր հեղուկ» (անմիջական նախաձեւ՝ *trēk- < *(s)ter-)
արմատից, որտեղից նաեւ՝ թարախ, թոր, թուրմ, թուրջ.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թրքաժողով, թրքանալ, թրքած, թրքել
Զուգաբանություններ այլ լեզուներում
բուլղ.
toro
«գոմաղբ»
լատ.
stercus
«գոմաղբ. կղկղանք»
Մատենագիտություն
Աճառյանը (ՀԱԲ 215
Տե՛ս նաեւ
Էջ 281, սյունակ 1 Էջ 281
-ԺԵՏ (-ժետ, -ժատ) «(ա)-հար», «խփող, սպանող»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. žat «խփել, սպանել»
իրան. հիմքերով ձեւերը հիմնականում ամբողջական փոխառություններ են
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ախտաժետ, ախտաժետութիւն, դիւաժետել, դեւաժետել, լուսնաժետ, նենգաժետ, որկորաժետութիւն, որովայնաժետութիւն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 228; Ջահ. ՀԼՊ 526
Էջ 281, սյունակ 1 Էջ 281
ԺԻՐ (-ի, -աց) «ժիր, աշխույժ, եռանդուն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. *žīr
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ժրանալ, ժրել, ժրագլուխ, ժրահաւ, ժրաջան, ժրապէս, ժրանձնակ, ժրութիւն, ժիրաժիր, քաջաժիր, ժրաջանութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
jīra
պ.
zīrak
աֆղ.
žir
Մատենագիտություն
H. AG 156; Աճ. ՀԱԲ 230
Էջ 284, սյունակ 1 Էջ 284
ԻԷԱՍԱՔ ««լուսին» (ԲՀ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ:
Էջ 284, սյունակ 1 Էջ 284
ԻԼՈՒԼ «եբրայական տոմարի մեջ 6-րդ ամիս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ասոր. īlūl
փոխատու լեզու՝ եբր. əlūl
Մատենագիտություն
H. AG 304; Աճ. ՀԱԲ 239
Էջ 285, սյունակ 1 Էջ 285
ԻՆԳՐԷ (ինկրէ) «մի տեսակ հալուէ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. igar
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 243
Էջ 291, սյունակ 1 Էջ 291
ԼԱՄԲԱՏՔ «ջահակերպ լուսերեւույթներ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. λαμπάδες
Մատենագիտություն
H. AG 351; Աճ. ՀԱԲ 262
Էջ 293, սյունակ 1 Էջ 293
ԼԱՔՈՒՑԱՆԵԼ (լուխցնել) «թաքցնել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pel- «ծածկել, թաքցնել» (անմիջական նախաձեւ՝ *plək-)
(հայ-գերմանական զուգաբանություն)
Զուգաբանություններ այլ լեզուներում
գոթ.
filhan
«թաքցնել, թաղել»
Էջ 293, սյունակ 1 Էջ 293
ԼԵԱՌՆ (-րին, -րինք, -րանց, ուշ՝ -ունս) «լեռ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *klei- «հենել, հակել, թեքել» (անմիջական նախաձեւ՝ *kleitr-no-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լեռնաբերձ, լեռնական, լեռնակեաց, լեռնակողմն, լեռնաձեւ, լեռնային, լեռնասէր, լեռնոտն, լեռնանալ, լեառնական, լեառնանալ, լերինաթինդ, լերանցամէջ, լեռնաշղթայ, լեռնոտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
κλιτύς
«զառիվայր, բլուր»
լատ.
clivus
«բլուր»
ն. կիմր.
clud
«կոյտ»
Մատենագիտություն
Pok. IEW 601; Աճ. ՀԱԲ 270