Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱՆՏԱՌ
(-ի, -աց, -ովք, ուշ՝ նաեւ -ից)
«անտառ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *deru-
«ծառ»
(անմիջական նախաձեւ՝ *sm-doru-)
բաղադրիչներից
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *sm-doru-՝ *sm- «համա» եւ *doru- (*deru) «ծառ» բաղադրիչներից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անտառախիտ,
անտառակ,
անտառանալ,
անտառատուն,
տատասկանտառ
Նոր՝
անտառաբնակ, անտառագեղ, անտառազարդ, անտառազուրկ, անտառապահ, անտառապան, անտառապետ
անտառաբնակ, անտառագեղ, անտառազարդ, անտառազուրկ, անտառապահ, անտառապան, անտառապետ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
dāru «փայտ»
հուն.
δόρυ «ծառ»
խեթ.
taru «ծառ, փայտ»
ԱՆՏԻՂՆՈՏՈՍ
«անպայման»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ հուն. αντί
Փոխառության աղբյուր՝ հուն. γνωστός
(լատինականացված ձեւը՝ gnotas)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 211
ԱՆՑ
(-ի, -ից)
«անցում, ճանապարհ, ուղի, անցք, դիպված, նեղություն, վիժվածք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ant-
«առաջ»
(անմիջական նախաձեւ՝ *ant-s)
Հմմտ. հուն. ἀντομαι «հանդիպել, դիմել» (Pok. IEW 1, 49) կամ *snt-s-, *sent- «ընթանալ, գնալ»։ Հմմտ. հայ. ընթանալ (Ջահ. ՀԼՊ 147)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անցանել,
անցունակ,
անցարան,
անցիկ,
անցութիւն,
անցնող,
անցուորիկ,
հարեւանցի,
երջանցուկ,
թափանցանց,
լուսանցոյց,
վաղանցուկ,
անանց,
զանցուցանել,
ուխտազանցութիւն,
գերազանց,
առանց,
առանցանել,
առանցք,
զառանցել,
պատուիրազանցութիւն,
յանցանել,
յանցաւոր,
յանցանք
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ἀντομαι «հանդիպել, դիմել»
հայ.
ընթանալ
Մատենագիտություն
Pok. IEW 49;
Ջահ. ՀԼՊ 147
Տե՛ս նաեւ
ԱՆՓԱՅԻ
«ամայի, անմարդաբնակ»
Ստուգաբանություն (թերեւս)
Փոխառության աղբյուր՝ պ. pāyi
(թերեւս)
«ոտք, հետք»
կազմված է ան- ժխտականից՝ փայի < պ. pāyi «ոտք, հետք» բաղադրիչից։
ԱՆՓԵՂԹ
(-ի, -ից)
«արջառաջի»
Ծագումն անհայտ է (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)p(h)el-
«ճեղքել, հանել»
թերեւս հայկական կազմություն է՝ ան- ոչ ժխտական նախածանցով եւ *փեղթ «կտրված (կաշվի) շերտ» բառով, որ կարող էր գալ *(s)p(h)el- «ճեղքել, հանել» արմատից։
ԱՆՔԱՏ
«կարոտ, աղքատ, նվաստ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ank-
«հարկադրանք, անհրաժեշտություն»
-ատ ածանցով
արմատից՝ -ատ ածանցով (հմմտ. աղքատ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անքատանալ,
անքատիլ,
անքատութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ἀνάγκη «անհրաժեշտություն, հարկադրանք, տառապանք, կարիք, պահանջ»
կիմր.
angen «կարիք, անհրաժեշտություն»
կոռն.
anken «կարիք, անհրաժեշտություն»
Տե՛ս նաեւ
ԱՆՔՈՅԹ
«հանգիստ, խաղաղ, հանդարտ, ապահով, թաքուն, ծածուկ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kēe-
«շարժ(վ)ել»
(անմիջական նախաձեւ՝ *kōi-)
եզակի է *kōi- > *քոյ անցումը
հ.-ե. արմատ՝ *han+*kōi-
«հաճելիորեն հանգստանալ»
(անմիջական նախաձեւ՝ *kōeio-)
հնչյունական անցումը պարզ չէ
կան վերականգնման դժվարություններ։ Եթե ան-ը ժխտական է, ապա քոյթ-ը թերեւս կարելի է կապել *kēe- «շարժ(վ)ել» արմատի հետ (այս դեպքում էլ եզակի է *kōi- > *քոյ անցումը)։ Եթե ան-ը ժխտական չէ, ապա անքոյթ-ը ծագմամբ կարող է համապատասխանել հանգիստ-ին, որ գալիս է *han+*kōi- (*kōeio-) «հաճելիորեն հանգստանալ» արմատից. այս դեպքում էլ հնչյունական անցումը պարզ չէ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անքութանալ,
անքոյթութիւն
Տե՛ս նաեւ
ԱՇԱԿԵՐՏ
(-ի, -աց)
«աշակերտ, սովորող»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ իրանական *ašākert
Փոխառության աղբյուր՝ հ. պ. (մանիք.) hašāgerd
Փոխառության աղբյուր՝ պ. šāgird
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աշակերտիլ,
աշակերտական,
աշակերտակից,
աշակերտասէր,
աշակերտութիւն,
աշակերտուհի
Նոր՝
աշակերտաբար, աշակերտավայել
աշակերտաբար, աշակերտավայել
Մատենագիտություն
H. AG 100;
Աճ. ՀԱԲ 215
ԱՇԽ
««մարդ եւ անասուն» (°) (ԲՀ)»
Անստույգ
Աշխ- բառի սխալագրութիւնն է (Ամալյան):
ԱՇԽԱՏ
«հոգնութիւն, չարչարանք, աշխատանք»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ իրանական *axšāt
Փոխառության աղբյուր՝ պրթ. axšād
Փոխառության աղբյուր՝ մ. պ. (մանիք.) axšād
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աշխատել,
աշխատութիւն,
աշխատասէր,
անաշխատ,
բազմաշխատութիւն,
դառնաշխատ
Նոր՝
աշխատազուրկ, աշխատավարձ, աշխատաւոր, աշխատատրական, աշխատունակ, անաշխատունակ
աշխատազուրկ, աշխատավարձ, աշխատաւոր, աշխատատրական, աշխատունակ, անաշխատունակ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 216;
Ջահ. ՀԼՊ 514
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։