Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱՆՃՈՒՔ
«մկնականջ (բոյս)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. anǰarak
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 206
Տե՛ս նաեւ
ԱՆՄՈՆԻ
«անեմոն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἀνεμώνη
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 206
ԱՆՈԳԱՆԱԼ
«կարդալ, ընթերցել»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἀναγινώσκω
բաղարկված ոգել բայի հետ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 206
ԱՆՈՅՇ
I
(-ի, -ից)
«համեղ, ախորժելի, հաճելի, հոտավետ, հաճելի բան, հաճելի կյանք, քաղցր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական anōš
իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անուշահամ,
անուշահոտ,
անուշանալ,
անուշարար,
անուշութիւն
Մատենագիտություն
H. AG 99;
Աճ. ՀԱԲ 206-207
ԱՆՈՆ
(-ի, -աց)
«պաշար, թոշակ, ռոճիկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἀννώνα
փոխատու լեզու՝ լատ. annona
Մատենագիտություն
H. AG 45;
Աճ. ՀԱԲ 207
ԱՆՈՒՇԱԴՐ
(*անուշադուր)
«քիմիական մի նյութ՝ ամոնակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. nūšādir
փոխատու լեզու՝ ասոր. anōšādur
փոխատու լեզու՝ իրան. anōšādur
փոխատու լեզու՝ վրաց. nušaduri
իրանական աղբիւրից
Մատենագիտություն
H. AG 45;
Աճ. ՀԱԲ 209
ԱՆՈՒՇԱԿ
«անմահական»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. anōšak
իրանական աղբիւրից
Մատենագիտություն
H. AG 99;
Աճ. ՀԱԲ 206
ԱՆՋԱՏ
ուշ՝ -ի, -ից
«զատ, բաժան»
Ստուգաբանություն (փոխառություն)
իրանական աղբյուրից
ԱՆՋԻՄԱՆ
«ժողով»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. (հ)anǰaman
փոխատու լեզու՝ պ. anǰuman
իրանական աղբիւրից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 210
ԱՆՋՐՊԵՏ
(-ի, -աց, -ից, -ոյ)
«իրարից բաժանող բան, արգելք, տարբերություն, խտրություն, անջրպետիչ, անջրպետված»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
Ծագումն անհայտ է։ Թերեւս իրանական փոխառություն, բայց բուն աղբյուրը չի հավաստված։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անջրպետել,
անջրպետութիւն,
անանջրպետ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։