Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 800 բառահոդված (էջ 27/80)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 244, սյունակ 1 Էջ 244
ԶՐԵՒԱՆԴ (զրուեանդ) «սղանգ (բույս), aristolochia»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. zarāvand
փոխատու լեզու՝ արաբ. zarāvand
Մատենագիտություն
H. IF 458; Աճ. ՀԱԲ 112
Էջ 244, սյունակ 1 Էջ 244
ԶՐՈՅՑ «խոսք, զրույց, խոսակցություն, տարաձայնություն, խոսակցության առարկա, լուր, զրույց, ավանդություն»
Ստուգաբանություն (անստույգ)
Թերեւս բաղկացած է *զր- այլուր անծանոթ արմատից՝ -ոյց մասնիկով. զր-ի համար զուգահեռների որոնման փորձերը հավաստի չեն:
Էջ 245, սյունակ 1 Էջ 245
ԷՇ -ոյ, -ու (հավաք. իշեար, իշան) «էշ, քարանետ մեքենա, քնարի թելերի հենարան, աստղ Խեցգետնի համաստեղության մեջ» (աստղաբաշխական)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ek'uo-s
Բնիկ հնդեւրոպական՝ *ek'uo-s արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
իշակես, իշամտռուկ, իշանդամ, իշավայր, իշավար, իշացոլ, էշայծեամն, կիսէշ, ցռէշ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
ašva
ավ.
aspa
հ. պ.
asa
հուն.
ιππος
<*eikuo-s
լատ.
equus
գոթ.
aihwa
«ձի»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 117-118; Ջահ. ՀԼՊ 163-164
Էջ 247, սյունակ 1 Էջ 247
ԸԲԽ «մի հիւանդութիւն՝ բքնում (՞)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Ը-ն ստացուել է ինչ-որ ձայնաւորի թուլացմամբ:
Էջ 247, սյունակ 1 Էջ 247
ԸՄԲՈՍՏ «ըմբոստ, ապստամբ, անհնազանդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
Հազիվ թե կազմուած լինի ամբ- (հմմտ. ամբ-ողջ) եւ ոստ- (ոստնուլ) բաղադրիչներով։ Կարող է լինել ամբողջական փոխառութիւն (իրանական աղբիւրի՞ց)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ըմբոստանալ, ըմբոստացում, ըմբոստութիւն
Էջ 249, սյունակ 1 Էջ 249
ԸՆԿԱՊԻԼ «կապվել, կաշկանդվել, պրկվել»
Ստուգաբանություն (անստույգ)
Կազմված է ըն(դ)- նախածանցով` *կապ-ճ-ել բայից, որի հիմքն է կապ+իճ-ը:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 128
Էջ 250, սյունակ 1 Էջ 250
ԸՆՁՈՒՂ (ընջիղ) «երիինջ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *andh- «բողբոջել, ծաղկել» *-սն ածանցով
բնիկ հնդեւրոպական *andh- «բողբոջել, ծաղկել» արմատից՝ *-սն ածանցով
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
անդի
անդեայ
մ. իռլ.
ainder
«երիտասարդ կին»
մ. իռլ.
aindir
«երիտասարդ կին»
կիմր.
anner
«երիինջ, ընջուղ»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 112, 157
Էջ 250, սյունակ 1 Էջ 250
ԸՌԲԵԿ «ասպանդակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. rikāb «ղրափոխությամբ»
ղրափոխությամբ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 132
Տե՛ս նաեւ
Էջ 255, սյունակ 1 Էջ 255
ԹԱԿԱՐԴ (-ի, -աց) (թակարթ) «թակարդ, որոգայթ. վանդակ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *tag- «շօշափել, բռնել» -արդ ածանցով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թակարդապատ, թակարդապատեալ, թակարդադիր, թակարդել, թակարդափակել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
τεταγών
«բռնող»
լատ.
tangō
«շօշափել, դիպչել, բռնել, խփել»
Էջ 256, սյունակ 1 Էջ 256
ԹԱՂԱՆԴԱՍ «լվածաղիկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. tāγundast
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 145