Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 9186 բառահոդված (էջ 27/919)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 271, սյունակ 1 Էջ 271
ԹՈՅԹԻ «կանաչ ծովակրիա» (բբ)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ անգլ. turtle «կրիա»
նորագույն փոխառութիւն
Էջ 271, սյունակ 1 Էջ 271
ԹՈՅՆ (թիւն), -ի, -աց, ուշ՝ նաեւ -ից «թույն, մահադեղ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *steu- «խտանալ, թանձրանալ»
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *steu- «խտանալ, թանձրանալ» արմատի հետ, որտեղից՝ հուն. στυφιο «թանձր լինել, սեղմել» (*steu-)> «տտիպ, կծու», στυγος «ատելի բան» (*teu-no-, *tou-no- > թոյն՞)։ Անհավանական է նաեւ Աճառյանի ստուգաբանութիւնը հուն. κτείνω «սպանել» բայի հետ ունեցած կապի մասին (որպես «սպանիչ»)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թունաւոր, թիւնաւոր, թունել, թունալից, թունամուխ, թիւնաբեր, թիւնաբուխ, ապաթոյն, դառնաթոյն, չարաթոյն, իժաթոյն, հրաթոյն, եռաթիւնեալ
Մատենագիտություն
ՀԱԲ 670-671
Էջ 271, սյունակ 1 Էջ 271
ԹՈՅՐ «գույն, երանգ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թոյրաբոխ, թիւրաբոխ, գեղեցկաթոյր, սպիտակաթոյր, լուսաթոյր, ծիրանաթոյր, ձիւնաթոյր, արջնաթոյր, քաջաթոյր
Էջ 271, սյունակ 1 Էջ 271
ԹՈՆ (դոն) «մի ձուկ՝ փալամութ, թյուննոս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ֆր. thon
Նոր փոխառութիւն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 196
Տե՛ս նաեւ
Էջ 271, սյունակ 1 Էջ 271
ԹՈՆԻՐ -ոյ «թոնիր, գետնավառարան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ շումերերեն
փոխատու լեզու՝ ակկադերեն
արեւելյան ինչ-որ աղբյուրից. սկզբնաղբյուրը հավանաբար շումերերենն է՝ թերեւս ակկադերենի միջնորդությամբ
Մատենագիտություն
H. AG 155; Աճ. ՀԱԲ 196; Ջահ. ՀԼՊ 452, 463
Էջ 271, սյունակ 1 Էջ 271
ԹՈՆԾ I «խեղ, հաշմանդամ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 271, սյունակ 1 Էջ 271
ԹՈՆԾ II «վիհ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 271, սյունակ 1 Էջ 271
ԹՈՆՁ (թանձ-՞) «հավալուսն, փորահավ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 271, սյունակ 1 Էջ 271
ԹՈՇ «սառցագիծ» (բհ)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ վրաց. toši
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 197
Էջ 271, սյունակ 1 Էջ 271
ԹՈՇԱԿ -ի, -աց (թորշակ, թօշակ) «ուղեպաշար, պարեն, ռոճիկ, թոշակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. tōšak
փոխատու լեզու՝ պ. tōša
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թոշակել, թոշակաւոր, թոշակակեր, նոր՝ թոշակառու, թոշակատու, թոշակատեր
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 197