Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ամ» որոնման արդյունք՝ 3436 բառահոդված
· Էջ 269 / 344
ՈՌՆ
I
«պորտաքար, կամարի միջնաքար»
Ծագումն անհայտ է
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *persna- հիմքի հետ, որի իմաստը վերականգնում են «կրունկ, գարշապար», բայց որը կարող է մարմնի մասի լայն ըմբռնում ունենալ, նշանակել, օրինակ, «պորտ»։
ՈՌՆ
II
հգն. -ունք
«գամ, մեծ մեխ»
Ծագումն անհայտ է
ՈՍԿԻ
-ւոյ, -ւով, -եաց
«ոսկի, ոսկյա»
Անստույգ
Կասկածելի են եւ՛ հնդեւրոպական մեկնաբանութիւնները (օրինակ՝ *aues- «լուսաւորել» արմատից), եւ՛ ոչ հնդեւրոպական (փոխառութեան) կասկածները
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոսկեղեն,
բազմոսկի,
ոսկենկար,
յոգնոսկի,
ոսկեպատեան,
ոսկիածին,
ոսկեզարդել,
ոսկիակուռ,
ոսկերիչ
Նոր՝
ոսկեզօծել, ոսկեատ, ոսկեդար, ոսկեած, ոսկեդարեան, ոսկիգիսակ, ոսկեդրամ, ոսկերչական
ոսկեզօծել, ոսկեատ, ոսկեդար, ոսկեած, ոսկեդարեան, ոսկիգիսակ, ոսկեդրամ, ոսկերչական
Զուգաբանություններ այլ լեզուներում
ֆինն.
aske «պղինձ»
շումեր.
guškin «ոսկի»
ՈՍԿՐ
(-եր)
«ոսկոր»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ost(h)-
«ոսկոր»
(անմիջական նախաձեւ՝ *ost-ko- կամ *ostuer-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոսկրոտի,
ոսկրաբանդ,
ոսկրկու,
հաստոսկր,
փղոսկր,
փղոսկրեայ
Նոր՝
զատոսկր, ծղոսկր, կրծոսկր, ճակատոսկր
զատոսկր, ծղոսկր, կրծոսկր, ճակատոսկր
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
asti «սրունքոսկր»
հուն.
ὀστέον
բրետ.
askourn
հ. հնդկ.
asthi-
խեթ.
nastai- «ոսկոր»
Մատենագիտություն
H. AG 482;
Աճ. ՀԱԲ 567
ՈՍՈԽ
(-ի, -աց)
(աւսոխ, օսոխ)
«հակառակորդ, թշնամի, վրեժխնդիր, նախանձահույզ, վրեժ, քեն, ոխ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ իրանական *osaxv
(թերեւս)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոսոխիլ,
ոսոխասեր,
ոսոխութիւն,
հակառակոսոխ,
դառնոսոխ
Մատենագիտություն
Meillet, REA 9
ՈՍՏ
III
«ոստյուն»
Ստուգաբանություն (թերեւս)
թերեւս ծագմամբ նույնն է ոստ «ճյուղ» բառի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոստնուլ,
ոստել,
ոստոստել,
ընդոստ,
որոտընդոստ,
դիւրոստոյց,
կարծոստ,
առոստ
ՈՍՏՂ
«սոսնձապատ ճյուղ թռչուն որսալու համար»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
ոստ «ճյուղ» բառի հետ նույնը՝ աճած -ղ-ով։
Տե՛ս նաեւ
Ո(Վ)
(վ), սեռ. ոյր, տր. ում
«ով»
Բնիկ հնդեւրոպական
Ո-ի տարբերակը՝ ձայնաւորից առաջ վ-ի յաւելմամբ (ո՞վ իցէ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոմն,
որ,
ով
ՈՎԱՆ
(ովանայ, ովամայ), -այ
«ծովային մի կենդանի, ձուկ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. Ωάννην
Հուն. Ωάννην անուան տառադարձութիւնը
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 572
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։