Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«եւ» որոնման արդյունք՝ 4539 բառահոդված
· Էջ 267 / 454
ՀԱՒԱԼ-
«թաքուստ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ արաբ. havala
(թերեւս)
հին փոխառություն` արաբ. havala բառից, որ առկա է նաեւ պ. havāla-gāh «թաքստոց, թաքնվելու տեղ» բառում (Աճառյանը 5-րդ դ. արաբ. փոխառություններ չի ընդունում)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հաւալոց
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 485-486
ՀԱՒԱՆ
I
(ուղ` -ի, -ից)
«հավանություն, հավանող»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ իրանական (՞)
(թերեւս, բուն աղբյուրը չի հավաստված)
իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հաւանիլ,
հաւանընկեր,
հաւանութիւն,
անհաւան,
դիւրահաւան,
դժուարահաւան,
미ահաւան,
ինքնահաւան
ՀԱՒԱՆԱՊԵՏ
««ճարտարապետ» (ԲՀ)»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ իրանական -պետ
(թերեւս)
իրանական ծագման -պետ բաղադրիչով
ՀԱՒԱՌԻ
(հավարի)
«գետառ, մայր գետ, ճյուղավորվող գետ»
Ծագումն անհայտ է
Հազիվ թե որեւէ կապ ունենա հնդեւրոպական *auer- «ջուր, անձրեւ, գետ» արմատի հետ
ՀԱՒԱՍՏ
ուշ՝ -ի, -ից
«ստույգ, վավերական»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (h)avast
հմմտ. պրթ. 'wstykn (avastēkan)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հաւաստի,
հաւաստիք,
հաւաստապես,
հաւաստութիւն
Նոր՝
հաւաստիանալ, հաւաստիացում
հաւաստիանալ, հաւաստիացում
Զուգաբանություններ այլ լեզուներում
պրթ.
'wstykn (avastēkan)
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 531
ՀԱՒԱՏ
-ոյ
(աւատ)
«հավատ, կրոն, հավատարմություն, վստահություն, ստուգություն»
Փոխառություն
Աղբյուր՝ խոտա-սակ. hot < *fra-vat-), սողդ. awat «հավատ»
«կարողանալ, ի վիճակի լինել»
հմմտ. խոտա-սակ. hot «կարողանալ, ի վիճակի լինել» (<*fra-vat-), սողդ. awat «հավատ»: - Bailey, DKS 1, 498: Ջահուկյանը նախապես ենթադրել է բնիկ հնդեւրոպական ծագում՝ *hau-` *au- «զգալ, հասկանալ» արմատից, բայց հետո (ՊԲՀ 1995) հանգում է իրանական ծագման վարկածին:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հաւատաւոր,
հաւատարիմ,
հաւատարմութիւն,
առհաւատչեայ,
անհաւատ,
թերահաւատ,
ճշմարտահաւատ,
միահաւատ,
դիւրահաւատ
Նոր՝
հաւատաբնակական, հաւատաքննութիւն, հաւատուրաց, հաւատալ, չաւատալ, չաւատալի, աւատապետ, աւատական
հաւատաբնակական, հաւատաքննութիւն, հաւատուրաց, հաւատալ, չաւատալ, չաւատալի, աւատապետ, աւատական
Զուգաբանություններ այլ լեզուներում
խոտա-սակ.
hot «կարողանալ, ի վիճակի լինել» (<*fra-vat-)
սողդ.
awat «հավատ»
Մատենագիտություն
Bailey, DKS 498
ՀԱՒԱՔ
I
(աւաք)
«հավաքված», «բուժել»
Փոխառություն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *sem-
«համ-»
հ.-ե. արմատ՝ *uekn
ավ. vak- «խոսել»
Աղբյուր՝ իրան. *hamvak-> havak
(թերեւս)
իրանական աղբյուրից՝ իրան. *hamvak-> havak (հնդեւրոպական *sem- «համ-» եւ *uekn> ավ. vak- «խոսել»)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հաւաքել,
հաւաքումն,
հաւաքարան,
հաւաքական,
հաւաքիչ,
զանազանահաւաք,
բազմահաւաք,
զուգահաւաքել,
ծաղկահաւաք,
համահաւաք
Նոր՝
հաւաքածու, հաւաքոյթ, զաւրահաւաք
հաւաքածու, հաւաքոյթ, զաւրահաւաք
ՀԱՒՏ
I
(հօտ)
«հոտ, ոչխարների կամ ուրիշ կենդանիների խումբ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *pā-
«սնել, արածեցնել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հաւտապետութիւն,
հաւտարած,
հաւտերեց,
հաւտաժողով,
հաւտարան,
հօտաղ
ՀԱՒՐԱՆ
«հոտ, կենդանիների խումբ, փարախ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *pā-
«սնել, արածեցնել»
(անմիջական նախաձեւ՝ *pa-tro-)
արմատից + -ան վերջածանցը
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 139
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։