Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առու» որոնման արդյունք՝ 4917 բառահոդված · Էջ 266 / 492
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 486, սյունակ 1 Էջ 486
ՃԱՂԱԳ (ճեղագ, ճագագ, ճարգագ) «մացառապատ անտառ, մացառուտ»
Փոխառություն (հավանաբար)
որտեղից նաեւ վրաց. čalaki «գետափնյա մացառուտ, եգիպտացորենի հարդ»։ Աճառյանը, (ՀԱԲ 3, 178) նախնական է համարում կովկասյան ձեւերը, բայց որոնց ձեւը (-ak-ով) ակնհայտորեն իրանական է, եւ կան քրդական համապատասխան ձեւեր։
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց. čalaki «գետափնյա մացառուտ, եգիպտացորենի հարդ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 178
Էջ 486, սյունակ 1 Էջ 486
ՃԱՂԱՏ «ճաղատ, հերաթափ»
Անստույգ
Աղբյուր՝ հ. հնդկ. khalatī (հավաստի ստուգաբանություն չունի) «ճաղատ»
Աճառյանը (ՀԱԲ 3, 179) կասկածով համարում է -ատ վերջածանցով կազմություն՝ *ճաղ «մազ» բառը համարելով կովկասյան փոխառություն, բայց կովկասյան ձեւերը միայն ջ-ով են. հմմտ. ՀԼՊ 610։ Թերեւս իրանական փոխառություն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ճաղատութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. khalatī «ճաղատ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 179; ՀԼՊ 610
Տե՛ս նաեւ
Էջ 487, սյունակ 1 Էջ 487
ՃԱՃԱՆՉԱՒՈՒԽՏ (ճաճանչանաւուխտ, ճաճանաւուխտ) «գոյնզգոյն հիւսուած (կտոր)»
Փոխառություն (հավանաբար)
Աղբյուր՝ իրան. *-vafta (<*ufta) (հավանաբար) «հիւս, հիւսուածք»
հմմտ. ճաճանչ եւ աւուխտ < իրան. *-vafta (<*ufta) «հիւս, հիւսուածք»։
Տե՛ս նաեւ
Էջ 487, սյունակ 1 Էջ 487
ՃԱՄԱՐՏԱԿ «ճամարտակ, մեծախոս»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞) (բուն աղբյուրը չի հավաստված)
Բաղադրութիւն՝ ճամարտակել։ Փոխառութիւն իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ճամարտակել
Էջ 487, սյունակ 1 Էջ 487
ՃԱՄԲԱՐ I «մանեակ, գլխակապ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. čambar
Փոխառութիւն իրանական աղբիւրից՝ մ. պ. čambar:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 180
Էջ 487, սյունակ 1 Էջ 487
ՃԱՄԲԱՐ II «բանակ, բանակատեղի, ճամբար»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. čambar
հմմտ. մ. պ. čambar:
Մատենագիտություն
H. AG 186; Աճ. ՀԱԲ 180
Էջ 487, սյունակ 1 Էջ 487
ՃԱՄԲԱՐԱԿ «երկաթյա ճոպան, շղթա»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *čambarak
հմմտ. մ. պ. čambar «գլխակապ», պ. čambar «շրջանակ, գլխակապ» հայ. (< իրան.) ճամբար «գլխակապ»։
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. պ. čambar «գլխակապ»
պ. čambar «շրջանակ, գլխակապ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 180
Տե՛ս նաեւ
Էջ 487, սյունակ 1 Էջ 487
ՃԱՄԲՐՈՒԿ (նոր՝ ճամպրուկ) «պարկ, ճամպրուկ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ իրանական (՞) (թերեւս, բուն աղբյուրը չի հավաստված)
Փոխառութիւն՝ թերեւս իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած։
Էջ 487, սյունակ 1 Էջ 487
ՃԱՄՈՒԿ «զարդանկար»
Փոխառություն (հավանաբար)
Աղբյուր՝ իրանական (՞) (հավանաբար, բուն աղբյուրը չի հավաստված)
Բաղադրութիւններ՝ ճամկաւոր, ճամկատել, ոսկեճամուկ, բազմաճամուկ, նոր՝ խայտաճամուկ։ Հաւանաբար փոխառութիւն իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ճամկաւոր, ճամկատել, ոսկեճամուկ, բազմաճամուկ
Նոր՝
խայտաճամուկ
Էջ 487, սյունակ 1 Էջ 487
ՃԱՅԻԿ «էգ ձի, զամբիկ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ իրանական (՞) (թերեւս, բուն աղբյուրը չի հավաստված)
Թերեւս փոխառութիւն իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած։
Տե՛ս նաեւ