Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«նա» որոնման արդյունք՝ 5512 բառահոդված
· Էջ 265 / 552
ԿԻՐՃ
«կիրճ, նեղ անցք»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
իրանական աղբյուրից` կարճ-ի հետ միասին:
Զուգաբանություններ այլ լեզուներում
խոտ.-սակ.
ceca «կիրճ»
Մատենագիտություն
Bailey, DKS 65
ԿԻՐՄՐ
«մի շինանյութ»
Ծագումն անհայտ է
Արդյոք կիր-ը կարելի՞ է առանձնացնել:
ԿԻՑ
«մոտ, կպած, միասին, ճանապարհների կցատեղ»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *geit-
«հարեւան կամ կից լինել»
(անմիջական նախաձեւ՝ *geit-so- կամ *geit-sk-)
արմատի վերականգնումը հեղինակինն է
Ավելի քիչ հավանական է փոխառություն լինելը արեւելակովկասյան աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կցեմ,
կցան,
կցորդ,
կցորդող,
կցուած,
կցկտուր,
կցկցութիւն,
կցխանի,
կցղաք,
կցիր,
ձայնակից,
գոռակից,
գործակից,
ժամանակակից,
ժառանգակից,
իւրակից,
լծակից,
խաչակից,
ծառայակից,
կենակից,
նիզակակից,
հանցակից,
գաղափարակից,
մեղսակից,
կիցք,
կիցսընկեց,
կցուտող,
կցածեմ,
կցարկեմ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
γείτων «հարեւան, դրկից»
հուն.
γειτόσυνος «հարեւան» (հայ-հունական զուգաբանություն)
տինդ.
kicv «հանգույց»
ԿԻՒԻ(Ւ)
(բրբ. կիվ, կիվիվ, կիվկիվ)
«կիվիվ (թռչուն)»
Բնաձայն
Բնաձայնական կազմություն` կիվիվի արձակած ձայնի նմանողությամբ:
ԿԻՍ
-ի, -ից
«կախարդ, կախարդանք»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *keu-
«ուշադրութիւն դարձնել, նկատել, լսել»
Համեմատութիւնը հուն. γόης «կախարդ» բառի հետ (ՆՀԲ) կասկածելի է ձայնաւորման պատճառով. հուն. բառը ծագում է հնդեւրոպական *gou- «գոռալ, կանչել» արմատից եւ չունի -e- ձայնաւորում, որպէսզի տար կիս (*gēuk > կիս): Հնարաւոր է բառի իրանեան ծագումը:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
γόης «կախարդ» (կասկածելի է)
ԿԻՒՐԱԿԷ
(կիրակէ, կիրակի, կիւրիակէ, -եայք)
«կիրակի»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κυριακή
«կիրակի»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կիրակամուտ,
կիրակէմուտ,
կիրակմուտ
Նոր՝
կիրակնօրեայ
կիրակնօրեայ
Մատենագիտություն
H. AG 357;
Աճ. ՀԱԲ 598
ԿԼԱՅԵԱԿ
(կլայեկ)
«անագ, կլայեկ, կլեկ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. qala‘i
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կլայեկել
Մատենագիտություն
H. AG 269;
Աճ. ՀԱԲ 599
ԿԼԱՓ
«ջրսուզակ»
(բբ)
Անստույգ
Բառարանային նորակազմութիւն, բայց ի՞նչ աղբիւրից:
ԿԼԱՓՆ
((բրբ. կլափ՝ կլափին անել, կլափին տալ), կլափել, կլամ)
«կզակ», «բերանը բացուխուփ անել», «բերանը բաց անել», «կոկորդի բերան»
(բրբ.)
Բնաձայն
հ.-ե. արմատ՝ *gel-
«գնդ(վ)ել»
(անմիջական նախաձեւ՝ *gleb(h)-)
Կարծես թե զուգահեռ ունի ն. գ. klaffen «բաց լինել» բայի մէջ, որ գալիս է հնդեւրոպական *gel- «գնդ(վ)ել» արմատի աճականով *gleb(h)- հիմքից (այս դէպքում կլամ ձեւը պիտի գար *gləm(bh)-ից), բայց հայերենում *g-ն *l-ից առաջ պիտի ընկնէր, եթէ չենթադրենք *gĕləm(bh) նախաձեւը:
Զուգաբանություններ այլ լեզուներում
ն. գ.
klaffen «բաց լինել»
ԿԼԻՐ
«առնանդամ»
Ստուգաբանություն
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։