Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առ» որոնման արդյունք՝ 7635 բառահոդված
· Էջ 265 / 764
ԼԻԹ
«քար, մեկ քարընկեց»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. λίθος
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 281
ԼԻԹԱՆԻԱ
(լեթանիա, լետանիա)
«աղոթք, մաղթանք (հունական կամ հռոմեական եկեղեցում)»
(եկեղեցական)
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. λιτανεία
Աղբյուր՝ լատ. litania
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 281
ԼԻԿԴԻՆՈՍ
(լիգդինոս)
«մարմարյա, սպիտակ մարմարից պատրաստված»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. λύγδινος
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 282
ԼԻԿՆ
(-կան)
«կլոր մանրադրամ (՞)»
Ծագումն անհայտ է (՞)
Անստույգ բառ։
ԼԻՂԱՏ(ՈՆ)
«կտակված ժառանգություն, հրիտակ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ληγάτον < լատ. legatum
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 282
ԼԻՃ
I
(-ի, -աց, -ից)
«լիճ, բացվածք, տարածություն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *leg-
«կաթել, ծորալ, լուծվել»
(անմիջական նախաձեւ՝ lēgiā-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լճակ,
լճածով,
լճեզր,
լայնալիճ,
ծովալիճ,
սառնալիճ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հոլ.
legaim «լուծվել, հալչել»
հ. անգլ.
leccan «թրջել»
հայ.
լիկ
Մատենագիտություն
Pok. IEW 657;
Աճ. ՀԱԲ 282;
Ջահ. ՀԼՊ 135
ԼԻՃ
II
«ճորտ, վասալ»
Փոխառություն
Աղբյուր՝ հ. ֆրանս. lige
Մատենագիտություն
H. AG 391;
Աճ. ՀԱԲ 283
ԼԻՄՈՆ
(լիմաւն, լեմոն)
«լիմոն, կիտրոն»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. λιμόνι
Մատենագիտություն
H. AG 352;
Աճ. ՀԱԲ 283
ԼԻՄՈՆԻՈՆ
«մի բույս (գառնականջի՞ն)»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. λειμώνιον
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 283
ԼԻՄՊՈՍ
(լիմպօս, լիմքոս)
«դժոխաշեմք»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. լատ. limbus
Մատենագիտություն
H. AG 352;
Աճ. ՀԱԲ 283
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։