Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«նա» որոնման արդյունք՝ 5512 բառահոդված
· Էջ 264 / 552
ԿԻՆԴՐԻՆ
(կիրթրին)
««սերկեւիլ» (ԲՀ)»
Անստույգ
Նույն ծագումն ունի, ինչ կիտրոն-ը, որի նշանակած տեսակներից մեկը համարվել է սերկեւիլը՝ Citrus Aurantium sinense։
Տե՛ս նաեւ
ԿԻՆՃ-
(կունճ-, կանճ-՞)
«կաղկանձում, վնգստում»
Բնաձայն (թերեւս)
բնաձայնական արմատ, որ Աճառյանը (ՀԱԲ 2, 496) միացնում է կաղկանձել-ի հետ՝ վերջինիս արմատը համարելով կանձ-ը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կնճկնճալ,
կնճկըռալ,
կնկնծալ,
կնճկնծտալ,
կզկնծըտալ,
կնճաձայն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 496
Տե՛ս նաեւ
ԿԻՆՃ
II
(կինջ)
«վարազ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ մեգր. γej
(թերեւս)
«խոզ»
Աղբյուր՝ ճան. γej
(թերեւս)
«խոզ»
ըստ Մառի։ Անհավանական է կապը պ. kenj (fil) «մեծ (փիղ)» բառի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կնջուտ,
կնճադէմ,
կնճանալ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 591
ԿԻՆՏՈՌ
«հունական մի պաշտոնյա»
Փոխառություն
ԿԻՊՐՈՍ
«հինա»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κύπρος
Մատենագիտություն
H. AG 357;
Աճ. ՀԱԲ 592
ԿԻՎՈՍ
«խորանարդ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κύβος
Մատենագիտություն
H. AG 357;
Աճ. ՀԱԲ 592
-ԿԻՏ
«?»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *geid-
«կծել, խայթել, խուտուտ ածել»
(անմիջական նախաձեւ՝ *gid-)
ձայնդարձ
ձայնդարձով կապված է կետ բառի հետ եւ ծագում է հնդեւրոպական *gid- ձեւից՝ *geid- «կծել, խայթել, խուտուտ ածել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ականակիտ
ԿԻՏՐ
(բբ)
«վարունգ»
(բարբառային)
Փոխառություն (հավանաբար)
Աղբյուր՝ հուն. κιτριον
(հավանաբար)
Սրա սկզբնական κιτον ձեւից է հայ. կիտրոն-ը։ Լատ. եւ հուն. բառերը նշանակել են նաեւ կիտրոնից տարբեր տեսակներ, այդ թվում կինդրին (կիթրին) «սերկեւիլ» եւ կիտր «վարունգ»։ Վերջին իմաստը առկա է նաեւ վրացերենում՝ kitri։ Թուրքերենում kitre նշանակում է «գազ, խաղիրան»։ Աճառյանը (ՀԱԲ 2, 593) հայերեն կիտր-ը բխեցնում է վրացերենից, բայց հավանաբար վերջինս հայերենի հետ միասին հունարենից ծագած բառին տվել է միեւնույն «վարունգ» իմաստը։
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրացերեն
kitri «վարունգ»
թուրքերեն
kitre «գազ, խաղիրան»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 593
ԿԻՐ
II
«տանելը, կրելը, կրում, գործածություն, կիրք, բնավորություն, զատիկ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gʷer-
«ծանր»
(անմիջական նախաձեւ՝ *gʷēr-/*gʷer-)
թերեւս բնիկ հնդեւրոպական` *gʷēr-/*gʷer- «ծանր» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կրել,
կիրառութիւն,
կիրըդունակ,
կրատրական,
բարեկիր,
բարեկրիչ,
իմաստակիր,
խաչակիր,
խորհրդակիր,
ծանրակիր,
ծիրանակիր,
հրեշտակակիր,
բեռնակիր,
բեռնակրութիւն,
կրան,
կիրառել,
կիրարկել,
կրքոտ,
անհամակիր,
համակրելի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
gurú
հուն.
βρίθος «բեռ»
հուն.
βρίθω «ծանր լինել, բեռն(վ)ել»
Մատենագիտություն
Աղայան, ԲՍՀ 84-85
Տե՛ս նաեւ
ԿԻՐԹ
«կիրթ, վարժ, կրթություն»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *kirt
Աղբյուր՝ պրթ. qərt/d
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կրթել,
կիրթերաստի,
կրթութիւն,
բարեկիրթ,
դժուարակիրթ,
դեռակիրթ,
անկիրթ,
նախակրթութիւն,
յարակիրթ
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 529
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։