Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«եւ» որոնման արդյունք՝ 4539 բառահոդված · Էջ 263 / 454
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 447, սյունակ 1 Էջ 447
ՀԱՇԻՒ (-ի) «հաշիվ, կռիվ, վեճ»
Փոխառություն
Աղբյուր՝ արամ. ḥəšīb
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հաշուել, հաշուընկեր, հաշուակից, անհաշիւ, հեշտահաշիւ
Նոր՝
հաշուապահ, հաշուապահական, հաշուապահութիւն, հաշվառել, հաշվառում, հաշվարկում, հաշուեկշիռ, հանրահաշիւ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 43; Ջահ. ՀԼՊ 477, 481
Էջ 447, սյունակ 1 Էջ 447
ՀԱՇՄ (-ի) (խաշմ) «խեղանդամ, խեղված, հաշմ»
Փոխառություն (թերեւս)
թերեւս արաբերենից՝ hšm «ջարդել, ճզմել» (°): -Աճ. ՀԱԲ 3, 43 (կասկածով)։ Ջահ. ՀԼՊ 486
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հաշմիլ, հաշմութիւն, հաշմանդամ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 43; Ջահ. ՀԼՊ 486
Էջ 447, սյունակ 1 Էջ 447
ՀԱՇՏ «հաշտ, խաղաղասեր»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. āštīh
Աղբյուր՝ պ. āšti
Աղբյուր՝ ավ. āxšti
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հաշտել, հաշտեցուցիչ, հաշտութիւն, հաշտարան, հաշտարար, արագահաշտ, դյուրահաշտ
Մատենագիտություն
H. AG 179, 513; Աճ. ՀԱԲ 43; Ջահ. ՀԼՊ 530
Էջ 447, սյունակ 1 Էջ 447
ՀԱՇՏԱԴՐԱՄ «ութ դրամանոց»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. hašt «ութ»
Աղբյուր՝ պ. diram «դրամ»
Մատենագիտություն
H. AG 264; Աճ. ՀԱԲ 44
Էջ 448, սյունակ 1 Էջ 448
ՀԱՊ
Ստուգաբանություն (թերեւս)
թերեւս նոյնն է հապ(ա) «հետո, անմիջապես հետո» բառի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հապա, հապճեպ, հապճեպել, հապշտապ, հապօն
Տե՛ս նաեւ
Էջ 448, սյունակ 1 Էջ 448
ՀԱՊԱՂՓԱԿ (հապալակ) «մի դեղաբոյս»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. habb-ul-γār «habb «հունդ» բառից»
Նոյն ծագումն ունեն նաեւ հապըլխոր, հապըլմիթ, հապըլմուք, հապըլնիլ, հապըլպան դեղաբոյսերի անունները:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հապըլխոր, հապըլմիթ, հապըլմուք, հապըլնիլ, հապըլպան
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 45
Էջ 448, սյունակ 1 Էջ 448
ՀԱՊԻՆ «տանձ» (ԲՀ)
Անստույգ (՞)
Աղբյուր՝ արաբ. habin (՞) (արդյո՞ք հայերեն բացատրությունը ճիշտ է) «դափնեվարդ»
Արդյո՞ք հայերեն բացատրությունը ճիշտ է, եւ այն կապուած չէ արաբ. habin «դափնեվարդ» բառի հետ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 45
Էջ 448, սյունակ 1 Էջ 448
ՀԱՌՕՏ «համարձակ» (ԲՀ)
Անստույգ
-օտ-ը հանդիպում է ինչպէս բնիկ հնդեւրոպական բառերում՝ աղօտ, արօտ, այնպէս էլ իրանական փոխառութիւններում (կարճառօտ, կարօտ, համառօտ):
Տե՛ս նաեւ
Էջ 448, սյունակ 1 Էջ 448
ՀԱՍ I (-ի, -ից) «հասնելը, հասունություն, հասակ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *enek- «հասնել»
բայց կան հնչիւնական կողմի մեկնաբանութեան դժուարութիւններ. թերեւս պէտք է ենթադրել կոկորդային նախաձեւ եւ հայերենի *-ne- ներածանցով ձեւ, այլապէս կապը հասանեմ-ի եւ հ. հնդկ. asnoti «հասնում է» բառի հետ անհաւանական է (Mayrhofer-ը, KEWA 1, 66, ժխտում է այդ կապը):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հասանել, հասակ, հասակակից, հասակաչափ, հասուն, հասու, հասույթ, հասկանալ, բարեհասակ, անհասակ, երագահաս, տհաս, ձեռնհաս, վերահաս, կարճահասակ, վաղահաս, վաղահասակ
Նոր՝
հասութաբեր, հասունություն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. asnoti «հասնում է»
Մատենագիտություն
KEWA 66
Տե՛ս նաեւ
Էջ 448, սյունակ 1 Էջ 448
ՀԱՍԱԶԱՐԴ «պահանորդ» (ԲՀ)
Անստույգ
Բառաձեւը խիստ աղաւաղուած է, եւ -զարդը պարզապէս գրչական կամայական վերականգնում է (տե՛ս ԲՀ 395), բուն ձեւը առայժմ անվերականգնելի է: