Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 262 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 221, սյունակ 1 Էջ 221
ԵՐԱՇԽԵՊ «հարվածից կապտած տեղ, վիշտ, չարչարանք, վշտահար, չարչարված»
Փոխառություն (հավանաբար)
Աղբյուր՝ իրան. *raxš (հավանաբար)
բայց կա միայն ավ. rašak
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. raksa «վնաս, վնասվածք»
Մատենագիտություն
Ջահ. None
Էջ 221, սյունակ 1 Էջ 221
ԵՐԱՇՏ (երեշտ), ուշ` -ի, -ից, -ոյ, -ու «երաշտ, չորություն, անանձրեւություն, երաշտային, չոր, չորային»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. *rašt
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երաշտություն, երաշտահար, երաշտահավ
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ. rašt «շատ չոր» ((°))
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 40
Էջ 221, սյունակ 1 Էջ 221
ԵՐԱՍԱՆ (-ի, -աց) «երասան, սանձ, երկար ձի հեծնելուց վաստացում»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. *rasan
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երասանակալ, աներասան, դժոխերասան, խստերասան
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. պ. rasan «պարան»
պ. rasan «պարան»
Մատենագիտություն
H. AG 148; Աճ. ՀԱԲ 41
Տե՛ս նաեւ
Էջ 221, սյունակ 1 Էջ 221
ԵՐԱՍԱՆԱԿ (-ի, -աց) (երեսանակ) «երասանակ, սանձ, ղեկ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. *rasanak
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երասանակակալ, երեսանակել, աներասանակ, աներեսանակ, ընդարձակերասանակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. պ. rasan
պ. rasan
Մատենագիտություն
H. AG 148; Աճ. ՀԱԲ 41
Տե՛ս նաեւ
Էջ 221, սյունակ 1 Էջ 221
ԵՐԱՍՏ ««դաս, կարգ, խումբ» (արաստ «հրապարակ»)»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. *rast
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծաղրերաստ
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ. rast
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 41
Էջ 221, սյունակ 1 Էջ 221
ԵՐԱՍՏԱՆ -ի, -աց (անեզ., ուշ` նաեւ եզակի) «հետոյք, թանչ, թութք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *prōk'to- «հետոյք»
հայ-հունական զուգաբանություն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. πρωκτός «հետոյք, հետանցք»
Մատենագիտություն
H. AG 143; Աճ. ՀԱԲ 41; Pok. IEW 846
Էջ 221, սյունակ 1 Էջ 221
ԵՐԲ «երբ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *e-
հ.-ե. արմատ՝ *bher- (անմիջական նախաձեւ՝ *bhr-)
բայց կազմության մեկնությունը դժվարություններ է հարուցում. բաղկացած է ե- (հ.-ե. *e-) եւ րբ- (հ.-ե. *bher- ` *bhr-) տարրերից. իմաստով եւ ձեւով մոտ է հուն. οφ—
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երբեմն, երբեք, երբեմնի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. οφ—
Էջ 222, սյունակ 1 Էջ 222
ԵՐԲՈՒՃ (-ոյ) «կենդանու կրծքամիս»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bhrugo- «կոկորդ» (անմիջական նախաձեւ՝ *bh(ե)rug-, *bhorg-)
արմատից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. φαρυξ (ուշ՝ φάρυνξ) «կոկորդ»
լատ. frumen «կոկորդ» ((*frug-s men))
հ. իսլ. barki «պարանոց»
Մատենագիտություն
Pok. IEW 45; Ջահ. ՀԼՊ 116
Էջ 222, սյունակ 1 Էջ 222
ԵՐԳ (-ոյ) «երգ, բանաստեղծություն, նվագարան»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *erkuo- «ճառագայթել, շողալ, հնչել, երգել, գովերգել» (անմիջական նախաձեւ՝ *erku-)
արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երգել, երգեցիկ, երգահան, երգիչ, երգեցող, եղերգութիւն, քնարերգ, ողբերգակ, հագներգութիւն, կատակերգակ, նախերգանք, օրհներգու, երգահան, թատերերգակ, դիւցազներգութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. arká «ճառագայթ, երգ, երգիչ»
խեթ. arkuāc «աղոթել»
Մատենագիտություն
H. AG 443; Աճ. ՀԱԲ 43
Էջ 222, սյունակ 1 Էջ 222
ԵՐԳԱԲ (արգաբ, արգոբ) «ինչ-որ բույս (՞)» կամ «վեմ, ժայռ (՞)»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ հուն. εργάβ, Άρφαβ < եբր.՞
թերեւս եբրայերենից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 43