Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298)
· Էջ 261 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
ԵՐԱՄԱՂ(Ի)
(երամող)
«տղայախումբ (?)»
Անստույգ (՞)
Եթէ ճիշտ է երամող տարբերակը (Նարեկացի, «Տաղեր եւ գանձեր», 1981, էջ 89), որ կարող է կազմուած լինել *երամիլ «խմբուել» բայից, ապա երամաղ-ը երամող դերբայական ձեւի աղաւաղումն է
ԵՐԱՆ
I
(-ի, -աց (հաճախակի անեզ.))
(արան-ք, արանց)
«ազդր, ազդրի վերնամաս, ամորձիք»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *rān
Աղբյուր՝ մ. պ. rān
«ազդր»
Աղբյուր՝ պ. rān
«ազդր»
Մատենագիտություն
H. AG 148;
Աճ. ՀԱԲ 38
ԵՐԱՆ
II
«պարան»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ser-
«շարել իրար հետեւից, կցել, միակցել»
(անմիջական նախաձեւ՝ *sernt-)
այլեւ՝ հայ. յետռուլ (*ser-s-)
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
sarat, sarit «թել»
հուն.
σειριο «հիւսել, կցել. շարել»
լատ.
serō «կցել, միացնել, կապել»
լատ.
serilia «պարան»
Մատենագիտություն
Ջահ. None
ԵՐԱՆ
III
(ուշ՝ երան)
«թոյլ քամի»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *per-
«շաղել, ցնցել, փնչալ»
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
πρημαινω «ուժեղ փչել (քամու մասին)»
խեթ.
parāi «փչել (քամու մասին)»
Մատենագիտություն
Ջահ. None
ԵՐԱՆԱԼ
«հեռանալ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *per-
«հանել, տանել»
Եթէ իմաստը ճիշտ է որոշուած, թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *per- «հանել, տանել» արմատից
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
para «հեռաւոր»
հայ.
հեռի
գոթ.
fairra «հեռու»
ԵՐԱՆԳ
(-ոյ, -ի, -աց)
«գույն, ներկ (նոր)` նուրբ տարբերություն»
Փոխառություն
Աղբյուր՝ պրթ. rang
Աղբյուր՝ մ. պ. rang
Աղբյուր՝ պ. rang
նոր շրջանի բարբառներում փոխառված է ռանգ ձեւով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երանգ,
երանգաներկություն,
երանգել,
բազմերանգ,
երփներանգ,
կարմրերանգ
Մատենագիտություն
H. AG 148;
Աճ. ՀԱԲ 39;
Ջահ. ՀԼՊ 524
ԵՐԱՆ(Ի)
(-երան)
«երանություն»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ իրան. *ran (iia-)
(կասկածով)
Աճառյանը (ՀԱԲ 2, 38) միացնում է երջանիկ-ին, որ կասկածով ընդունել ենք նաեւ մենք ՀԼՊ-ում, 145
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երանել,
երանություն,
երանախառն,
երանելի,
երանուհի,
բազմերան,
յոգներանեան,
երանիկ,
երնիկ,
երնեկ
Մատենագիտություն
Benveniste, REA 83;
Mayrhofer, KEWA 37;
Աճ. ՀԱԲ 38;
Ջահ. ՀԼՊ 145
ԵՐԱՇԽ
I
«խայտաբղետ, աշխետ»
Փոխառություն
Աղբյուր՝ պրսկ. raxš
Մատենագիտություն
H. AG 148;
Աճ. ՀԱԲ 39
ԵՐԱՇԽ
II
«երաշխիք, գրավական»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. *raxš
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երաշխիք,
երաշխավոր,
երաշխավորել,
երաշխավորություն,
յերաշխել,
համերաշխ,
համերաշխություն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
raks «պահել, պաշտպանել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 39;
Ջահ. ՀԼՊ 524
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։