Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՏԵՒ
«տեւողութիւն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *deu-
«առաջ գնալ, հեռանալ, տեւողութիւն»
որտեղից նաեւ երկար, երկայն բառերը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տեւել,
կարճատեւ,
տեւական,
տեւականութիւն,
անտեւական,
յարատեւել,
երկարատեւութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
δήν
«երկար ժամանակ, վաղուց»
լատ.
dū-ro
«տեւել»
ռուս.
давно
«վաղուց»
Մատենագիտություն
H. AG 497;
Աճ. ՀԱԲ 399
Տե՛ս նաեւ
ՏԷԳ
(-ի, -աց)
«տեգ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական աղբյուր *tēγ
փոխատու լեզու՝ պ. tēγ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տէգընկէց,
տիգատըր,
տիգաբուն,
տիգեալ,
նիզակատէգ,
նիզակատէղ,
բոլորատէգ,
ոսկետէգ
Մատենագիտություն
H. AG 203;
Աճ. ՀԱԲ 400
ՏԻ-
(տի-այր, տէր, տի-եզերք, տիկին)
«մեծ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dei-
«փայլել, շողալ»
(անմիջական նախաձեւ՝ *di-)
արմատից, որից նաեւ տի, տիւ «օր»․ հմմտ. լիտվ. didis «մեծ»։ Արմատը կա նաեւ «նոստրատիկական» կոչված այլ լեզուներում
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
didis
«մեծ»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 117, 216
Տե՛ս նաեւ
ՏԷՐ
(տեառն, տերամբ, տեարք, տեարց, տերանց)
«տէր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կազմված է տի- «մեծ» (հմմտ. տիեզերք, տիկին) եւ այր բաղադրիչներից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տէրութիւն,
տէրունի,
տէրանուստ,
տէրունատուր,
տէրունական,
տիրել,
տիրասէր,
տիրաբար,
տիրացութիւն,
տեսառնորդի,
տեսառնաբարբառ,
տեսառնագալուստ,
տանուտէր,
ամենատէր,
անտէր,
պարտատէր,
բնատէր,
կոչնատէր,
հրամանատէր
Տե՛ս նաեւ
ՏԻ
I
«օր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dei-
«փայլել»
(անմիջական նախաձեւ՝ *di-)
արմատից, որից նաեւ տիւ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երկտի
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
dies
«օր»
Տե՛ս նաեւ
ՏԻ
II
(ուշ՝ -ոյ, այլեւ տից, տիաւք)
«տարիք, հասակ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dā(i)-
«բաժանել»
(անմիջական նախաձեւ՝ *dī-to-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անտի,
նորատիք,
անտիութիւն,
բազմատի,
համատիք,
մատաղատի,
դեռատի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ.
zīt
գ.
Zeit
հ. անգլ.
tīd
«ժամանակ, ժամանակաշրջան»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 403
ՏԻ
III
«կապ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dē(i)-
«կապել»
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սամետի,
կալոտի,
վզտա
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
dyáti
«կապում է»
հուն.
δέω
«կապել»
Մատենագիտություն
H. AG 488;
Աճ. ՀԱԲ 403
ՏԻ
«դե՛հ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *de
«ցուցական հիմք»
(անմիջական նախաձեւ՝ *dē)
կապ ունենա հնդեւրոպական *dē (*de) ցուցական հիմքի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տի՛ նա,
տի՛ ր
Տե՛ս նաեւ
ՏԻԱՏԷՆ
«անօրէն»
((ԲՀ))
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ
ՏԻԲ(Ս)
(տըփս)
«մաք, ռուպ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. dib(i)s
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 404
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։