Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 955 բառահոդված (էջ 26/96)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 198, սյունակ 1 Էջ 198
ԴԻԱԼԵԿԴԻ «վիճաբանական»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. διαλεκτι-κός
փոխառու ձեւի բաղարկմամբ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դիալեկդիական
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 666
Էջ 198, սյունակ 1 Էջ 198
ԴԻԱՒՂՈՆ (դիողոն, դիադոն) «մի տեսակ ըմբշամարտ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. δίαυλον
δίαυλος-ի հայց. ձեւը
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 667
Էջ 199, սյունակ 1 Էջ 199
ԴԼՈՒԿ «բծավոր զինագոխ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dhel-
Հավանաբար կապված է դեղ, դալար խմբի հետ՝ *dhel- ձեւից, միայն եթե ճիշտ է Ռ. Ղազարյանի «Բուսանունների բառարանի» (էջ 26) աղբյուրը:
Էջ 199, սյունակ 1 Էջ 199
ԴԻԿԼԻԿՈՆ (դիկղիկոն) «մի տեսակ թաղանթ (մարմնի մեջ)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. *δικλίκον
ճիշտ չէ δικλίδον ձեւ վերականգնելը, եթե նկատի առնենք, որ Թրակացու քերականության մեջ այս բառը հիշված է իբրեւ օրինակ նախահարաշեշտավոր բառի
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 668
Էջ 199, սյունակ 1 Էջ 199
ԴԻՈԿԱՆԴԻԴՄ «մի պաշտոն կամ տիտղոս Հռոմում»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ լատ. dioconus
փոխատու լեզու՝ հուն. διακόνος «սարկավագ»
աղավաղված գրչությամբ (առաջին մասում թերեւս dioconus կամ հուն. διακόνος «սարկավագ» բառն է, որ հայերենում փոխառված է դիակոն ձեւով)
Տե՛ս նաեւ
Էջ 200, սյունակ 1 Էջ 200
ԴՂԵԱԿ -ի, -աց (դղեկ) «դղյակ, ամրոց, բերդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
Փոխառութիւն իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված։ նույն աղբյուրից է նաեւ վրաց. dilegi «զնդան, բանտ»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դղեակկբերդ, դղեակապարիսպ, դղեկաձեւ, դղեկապաք
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
dilegi
«զնդան, բանտ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 625-626
Էջ 201, սյունակ 1 Էջ 201
ԴՆՈՐ ««պատգարակ կամ մահիճ կամ դափոխս» (՞) (ԲՀ)»
Ստուգաբանություն (անստույգ)
Կեղծ բառ՝ ստացված դնոց ձեւի աղավաղմամբ
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 361
Էջ 201, սյունակ 1 Էջ 201
ԴՈԴԵԼ (դոդել) ««նենգել, խարդախել» (ԲՀ)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. δόλος «նենգություն, խարդախություն»
ԲՀ-ի հրատարակիչ Ամալյանը (361) ենթադրում է, հենվելով դոդել տարբերակի վրա, հուն. աղբյուր՝ δόλος «նենգություն, խարդախություն» (հմմտ. նաեւ δολόω «նենգել, խարդախել» բայաձեւը)
Մատենագիտություն
Ամալյան 361
Էջ 201, սյունակ 1 Էջ 201
ԴՈՒՆ -ին «ջրաղացի ցորենի ձագարը»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. dōl
(*դողն ձեւի վրայով) պ. dōl ձեւից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 677
Էջ 201, սյունակ 1 Էջ 201
ԴՈՂ -ի, -ից «դող, սարսուռ, ալիքաձեւ երաժշտական մի խաղ» (երաժշտական)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dhel- «դողալ, դողդողալ, երերալ» (անմիջական նախաձեւ՝ *dhol-)
բնիկ հնդեւրոպական՝ *dhol- ` *dhel- «դողալ, դողդողալ, երերալ» արմատից հայ-գերմանական, նեղ՝ հայ-սկանդինավյան զուգաբանություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դողալ, դողացուցիչ, դողումն, դողն-ի, դողան-ի, դողդոջ, դողդոչ, դողդոջել, դողդոջոտ, դողդոջուն, դողդոջումն
Զուգաբանություններ այլ լեզուներում
շվեդ. բրբ.
dilla
«թափահարել, տարուբերել»
նորվ. բրբ.
dalla, dulla
«վարգել, մանրաքայլ գնալ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 677; Pok. IEW 246
Տե՛ս նաեւ