Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 545 բառահոդված (էջ 26/55)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 384, սյունակ 1 Էջ 384
ԿԱՊԵՆ(Ք) (-աց) «պոռնկավարձ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. *kapēn
փոխատու լեզու՝ պ. kābīn (kāvīn) «օժիտ, հարսնավարձ»
իրանական աղբյուրից` *kapēn. հմմտ. պ. kābīn (kāvīn) «օժիտ, հարսնավարձ»:
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ.
kābīn (kāvīn)
«օժիտ, հարսնավարձ»
Մատենագիտություն
H. AG 165; Աճ. ՀԱԲ 524
Էջ 385, սյունակ 1 Էջ 385
ԿԱՊԻՏՈՆ (կապիտոյն, կապետոն) «գլխահարկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. *καπιτον (κάπιτα)
փոխատու լեզու՝ լատ. capitum
Մատենագիտություն
H. AG 355; Աճ. ՀԱԲ 525
Էջ 386, սյունակ 1 Էջ 386
ԿԱՌՄՆԻ (կառնին) «փանդիռնահարների մրցում (մրմունջ՞)» (ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ։
Էջ 387, սյունակ 1 Էջ 387
ԿԱՍՏՐԻՈՍ (կաստրիոս, կաստորիոս, սխալմամբ` կտորոց, կոթորոս) «կուղբ, ջրշուն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. καστόριος «կուղբ բառի ածականը»
Աճառյանը բերում է κάστωρ ձեւը եւ գրում. «վերջավորությունը չի հարմարում»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 532
Էջ 392, սյունակ 1 Էջ 392
ԿԱՐԹ (-ի, -ից) «կարթ, թռչունի ոտքի բիտ, ոտքի ջիղ, ոտք, սրունք, մեծ գամ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ger(b)- «պտտել, ոլորել» (անմիջական նախաձեւ՝ *grpti-)
արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կարթակոտոր, կարթաբար, կարթահարել, կարթաձուկն, կարթապան, կարթել, կարթնկեց
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
garbana
«գանգուր, խոպոպ»
ռուս.
горб
«սապատ»
ն. վ. գ.
krampé
«կանթ, կեռ, ճանկ» ռնգայինով
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 550; Pok. IEW 387
Էջ 392, սյունակ 1 Էջ 392
ԿԱՐԻԱՏՈՍ ««պաշտելի, երկրպագելի» (ԲՀ)»
Ստուգաբանություն (փոխառություն)
բայց բուն աղբյուրը չի հավաստված:
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
caritas
«հարգանք, սեր» (°)
Էջ 394, սյունակ 1 Էջ 394
ԿԱՐԿՈՒՏ (-ի, -ից) «կարկուտ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *grōd-/*grəd- «կարկուտ» (անմիջական նախաձեւ՝ *gəgrōdo-)
«կարկուտ» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կարկտաբեր, կարկտախառն, կարկտածեծ, կարկտածու, կարկտահար, կարկտահոս, կարկտումն, կարկտչել, կարեկարկուտ, կարկտաբակ, կարկտել
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
grando
«կարկուտ»
հ. սլ.
grado
«կարկուտ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 556; Pok. IEW 406
Էջ 395, սյունակ 1 Էջ 395
ԿԱՑԻՆ (-ոյ, ուշ՝ նաեւ -ի, -աց) (կացնի) «կացին, փայտատ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արամ. (ասոր.) hassīnā
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կացնաւոր, կացնակ, կացնահարութիւն
Մատենագիտություն
H. AG 307; Աճ. ՀԱԲ 560
Էջ 399, սյունակ 1 Էջ 399
ԿԵՆԴԻՂԻՈՆ (կենդիռիոն ?) «հրամանատար, հարյուրապետ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. κεντυρίων
փոխատու լեզու՝ լատ. centurio
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 572
Էջ 399, սյունակ 1 Էջ 399
ԿԵՆԴԻՆԱՐ (կենտար) «ծանրության մի չափ` հարյուր լիտրանոց, հարյուրանոց (դրամ)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. κεντηνάριον
փոխատու լեզու՝ լատ. centenarium
Մատենագիտություն
H. AG 356; Աճ. ՀԱԲ 572