Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«հավ» որոնման արդյունք՝ 787 բառահոդված · Էջ 26 / 79
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 260, սյունակ 1 Էջ 260
ԹԱՐԹ «թարթում, աչքի բացուխուփ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ter- «թպրտալ, թրթռալ, դողալ» (անմիջական նախաձեւ՝ *trt-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թարթել, անթարթ, անթարթելի, ակնթարթ, թարթեանք, թարթիչ, թարթափ, թարթափել, թարթափանք, թարթափումն, անթարթափ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. taralá «դողդող, երերուն, անհաստատ»
ալբ. tartalis «թպրտում եմ, թրթռում եմ»
Էջ 261, սյունակ 1 Էջ 261
ԹԱՒՇԿԱՆԱԼ (թօշկանալ, թոշկանալ) (թօշկանալ, թոշկանալ) «հոտել, նեխել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *təu- «հալչել, լուծվել, քայքայվել» (անմիջական նախաձեւ՝ *təu-skh-) tā-, tău-/*təu-
Հնարավոր է ծագումը իրանական աղբյուրից, բայց նման ձեւ չի հավաստված (թաւշնիլ բայի հետ միասին)։
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 153
Էջ 261, սյունակ 1 Էջ 261
ԹԱՒՇՆԻԼ «թուլանալ, ուժասպառվել․ (նոր) թոշնել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *təu- «հալչել, լուծվել, հոսել, քայքայվել» (անմիջական նախաձեւ՝ *təu-skh-) *tā-, *tău- /*təu-
Հնարավոր է ծագումը իրանական աղբյուրից, բայց նման ձեւ չի հավաստված։
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 153
Էջ 262, սյունակ 1 Էջ 262
ԹԱՓԽԱԼԻԼ «մի տեսակ արատ (շան մասին)»
Փոխառություն
Աղբյուր՝ պարսկերեն xelal (բուն աղբյուրը չի հավաստված) «արատ, պակասություն»
(պարսկերենի՞ց. հմմտ. xelal «արատ, պակասություն»):
Էջ 264, սյունակ 1 Էջ 264
ԹԵՊԵԿ (-ի) (թեբեկ, այլն, թերեւս, բոբեկ, բոբէկ, բոփեկ) «մի տեսակ կափիկ»
Փոխառություն
Էջ 269, սյունակ 1 Էջ 269
ԹՇՈՒԱՌ (չուառ), -ի, -աց «թշուառ, խեղճ, ողորմելի»
Փոխառություն (հավանաբար)
Աղբյուր՝ պարթեւերեն dušfarr (dušfrr) (հավանաբար)
Փոխառություն իրանական աղբյուրից, հավանաբար պարթեւերենից` պարթ. dušfarr (dušfrr). պարթեւական ձեւը երկուսի մոտ էլ չկա, այլ Ջահ. ՊԲՀ 1995, 2, 183:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թշուառանալ, չուառանալ, թշուառություն, չուառություն, թշուառաբան, երեքթշուառեան, չուառական
Մատենագիտություն
H. AG 154; Աճ. ՀԱԲ 192; Ջահ. ՊԲՀ 183
Էջ 270, սյունակ 1 Էջ 270
ԹՈԹՈՎ «թոթով, թլվատ»
Բնաձայն
Կրկնավոր պատկերավոր կազմություն։ Աճառյանը (ՀԱԲ 2, 193) որպես բնիկ հնդեւրոպական միացնում է թոթվել բայի արմատի հետ եւ բխեցնում *(s)teu- «բարձրաձայն գովել, օրհներգել» արմատից, որ անհավանական է։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թոթովախօս, թոթովախօսութիւն, թոթովել, թոթովութիւն, թոթովատ
Մատենագիտություն
ՀԱԲ 193
Էջ 271, սյունակ 1 Էջ 271
ԹՈՅՆ (թիւն), -ի, -աց, ուշ՝ նաեւ -ից «թույն, մահադեղ»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *steu- «խտանալ, թանձրանալ»
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *steu- «խտանալ, թանձրանալ» արմատի հետ, որտեղից՝ հուն. στυφιο «թանձր լինել, սեղմել» (*steu-)> «տտիպ, կծու», στυγος «ատելի բան» (*teu-no-, *tou-no- > թոյն՞)։ Անհավանական է նաեւ Աճառյանի ստուգաբանութիւնը հուն. κτείνω «սպանել» բայի հետ ունեցած կապի մասին (որպես «սպանիչ»)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թունաւոր, թիւնաւոր, թունել, թունալից, թունամուխ, թիւնաբեր, թիւնաբուխ, ապաթոյն, դառնաթոյն, չարաթոյն, իժաթոյն, հրաթոյն, եռաթիւնեալ
Մատենագիտություն
ՀԱԲ 670-671
Էջ 271, սյունակ 1 Էջ 271
ԹՈՆԻՐ -ոյ «թոնիր, գետնավառարան»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ շումերերեն (՞) (հավանաբար, թերեւս)
Աղբյուր՝ ակկադերեն (՞) (հավանաբար, թերեւս)
արեւելյան ինչ-որ աղբյուրից. սկզբնաղբյուրը հավանաբար շումերերենն է՝ թերեւս ակկադերենի միջնորդությամբ
Մատենագիտություն
H. AG 155; Աճ. ՀԱԲ 196; Ջահ. ՀԼՊ 452, 463
Էջ 271, սյունակ 1 Էջ 271
ԹՈՆՁ (թանձ-՞) «հավալուսն, փորահավ»
Ծագումն անհայտ է