Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 750 բառահոդված (էջ 26/75)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 262, սյունակ 1 Էջ 262
ԹԱՊ (թօպ, թուպ) «վտիտ, ճզմած, տկար»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *təu-b- «հալել, լուծվել. քայքայվել» (անմիջական նախաձեւ՝ *tā-, *tău-/*təu-)
արմատից (՞)։
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 153
Էջ 263, սյունակ 1 Էջ 263
ԹԵԼ I (-ոյ) «թել, դերձան»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *tek- «գործել, հիւսել» (անմիջական նախաձեւ՝ *tek-lo-)
Այստեղ է նաեւ թելուկ բուսանունը, եթե այն չի կապուած թալ, թաղթ, թայլ բառերի հետ։ Ըստ Աճառեանի, հայերէնից են փոխառուած պրսկ. tēla «առասան» եւ թրք. tel «թել, լար, առասան» բառերը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոսկեթել, թելադիր, թելադրեմ, թելադրութիւն, անթել, թելաւոր, մետաքսաթել, մետաղաթել, հեռագրաթել, թելանման, թելուկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
օս.
an-dax
«թել»
հ. վ. գերմ.
that
«պատրույգ, քուղ, թել»
Մատենագիտություն
ՀԱԲ 169-170
Տե՛ս նաեւ
Էջ 266, սյունակ 1 Էջ 266
ԹԻ -ոյ «թի»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pet- «մաքրել» (անմիջական նախաձեւ՝ *pteuo-) վերականգնում է *ptio- ձեւ
*pteuo-` *pet- «մաքրել» արմատի կողքին: Pokorny-ն (IEW 1, 627) հայ. ձեւը չի տալիս:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թիակ, թիաւոր, թիապարտ, թիարան, թիավարել, եռաթի, զուգաթի, հրաթի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
πτύον, πτέον
«երնելու թի» հայ-հունական զուգաբանութիւն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 180-181; Ջահ. ՀԼՊ 144; Pokorny IEW 627
Էջ 267, սյունակ 1 Էջ 267
ԹԻԼ (-ի, -աց) «բլուր, հողաբլուր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արամ. tillā
փոխատու լեզու՝ ասոր. tēlā
փոխատու լեզու՝ արաբ. tall
Փոխառութիւն սեմական աղբիւրից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 184
Էջ 267, սյունակ 1 Էջ 267
ԹԻՒ (-ոյ) «թուարկում, թուանշան, թուաբանութիւն, թուական, գրքի գլուխ, համար»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *teuo- *tēu- «ուռչել»
Բնիկ հնդեւրոպական՝ *teuo- *tēu- «ուռչել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թուել, թուիք, թուելիք, թուական, տոհմաթիւ, բազմաթիւ, մարդաթիւ, մեծաթիւ, եղբայրաթիւ, քոյրաթիւ, երկթուեան, թուաբանութիւն, թուաբանական, թուահամար, թուարկել, թուարկութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
tuvas
«ուժեղ, հզոր»
պրուս.
tūlan
«շատ»
գոթ.
pūsundi
ռուս.
тысяча
«հազար»
ուրարտ.
atibi
«բյուր, տասը հազար»
Մատենագիտություն
Pok. IEW 1080
Էջ 268, սյունակ 1 Էջ 268
ԹԼՈՒԱՏ (բրբ. թլոր, թլոլ, թլիկ) «թլվատ, թոթով»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հավանաբար կապ չունի լիտվ. tyliti «լռել» (հնդեւրոպական *tel-) բայի հետ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
tyliti
«լռել» (հնդեւրոպական *tel-)
Էջ 271, սյունակ 1 Էջ 271
ԹՈՅՐ «գույն, երանգ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թոյրաբոխ, թիւրաբոխ, գեղեցկաթոյր, սպիտակաթոյր, լուսաթոյր, ծիրանաթոյր, ձիւնաթոյր, արջնաթոյր, քաջաթոյր
Էջ 271, սյունակ 1 Էջ 271
ԹՈՆՁ (թանձ-՞) «հավալուսն, փորահավ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 274, սյունակ 1 Էջ 274
ԹՈՒՃ «դոժ (Վենետիկի եւ Զենովայի հանրապետության գլուխը)» (պատմ.)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իտալ. doge
թուրքերենի միջնորդությա՞մբ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 205
Էջ 275, սյունակ 1 Էջ 275
ԹՈՒՄԲ «պատնեշ, ամբարտակ, պարիսպ, նավեզերք, բլրակ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *tēu- «ուռչել» (անմիջական նախաձեւ՝ *tumbho-)
հ.-ե. արմատ՝ *tu- «ուռչել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բմբաձեւ, բմբել, բմբիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
τύμβος
«գերեզմանաբլուր, հողաբլումբ, դամբան»
լատ.
tumulus
«բլումբ, հողաբլումբ, գերեզմանաբլուր, դամբարան»
հ. շվեդ.
pumi
հ. վ. գ.
dūma
«բութ մատ»
մ. իռլ.
tom
«բլուր, թումբ, քուփ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 206; Ջահ. ՀԼՊ 154