Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«եղ» որոնման արդյունք՝ 1998 բառահոդված
· Էջ 26 / 200
ԲԱ(Ն)ԴԱԿ
(բադակ)
«մաք, ռուպ, եփած թանձր պտղահիւթ»
Փոխառություն (հավանաբար)
Փոխառության աղբյուր՝ իրանական (՞)
(հաւանաբար)
բուն աղբիւրը չի հաւաստուած, որտեղից՝ վրաց. badagi, ուտ. badaq
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
badagi
ուտ.
badaq
ԲԱՆԻՒՆ
«ուժեղ բնդիւն»
(ԲՀ)
Բնաձայն (հավանաբար)
Եթէ ստոյգ է
ԲԱՆՋԱՐ
(-ոյ, ուլ՝ -ի, -ից, -աց)
«կանաչեղէն, ուտելի խոտաբոյս (ուլ՝ ձկնդեղ, բազուկ)»
Անստույգ
Հազիվ թե կապ ունի հնդեւրոպական *bhendh- «կապել» արմատի հետ: Թրք. panjar, վրաց. banjar եւ այլ նման բառերը Աճառյանը (ՀԱԲ 1, 409) համարում է հայերենից փոխառյալ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բանջարիկ,
բանջարեղեն,
բանջարաճաշակ,
բանջարակեր,
բանջարաճաշակութիւն,
բանջարանոց
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 409
ԲԱՇԽ
II
(բաղշ, այլեւ բաշոր)
(բաղշ, բաշոր)
«խնկեղեգ, բաղշտակ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ պրսկ. važax
«կարդացված՝ važx»
Փոխառութիւն՝ պրսկ. važax (կարդացված՝ važx):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բաշխստակ,
բաղշտակ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 411
ԲԱՌԵՂ
«պատատուկ դաշտային»
(բարբառային)
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *bhar-
«ցցված բան»
(անմիջական նախաձեւ՝ *bhar-s-, *bhor-s-, *bhr-s-)
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *bhar-s-, այլեւ՝ *bhor-s-, *bhr-s- (*bhar- «ցցված բան») արմատից:
ԲԱՌՁՈՒԿ
«շագանակի կեղեւ»
Ծագումն անհայտ է
Բարբառից առնված բառ: Ծագումն անհայտ է:
ԲԱՐԳԱՒԱՃ
(-ի, -ից)
««փառահեղ, պերճ» (նոր` «զարգացած»)»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ իրան. (՞)
հմմտ. սողդ. bry’wcy «երջանիկ, ունեւոր»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բարգաւաճիլ,
բարգաւաճանք,
բարգաւաճագոյն,
անբարգաւաճ
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 519
ԲԱՐԳԵՂ
««բարերախտ» (ԲՀ)»
Անստույգ
Ծագումն անհայտ է (եթե բար-ը կապ չունի բարի-ի հետ)
ԲԱՐԿ
«կծու, թունդ, դժնի, բարկացկոտ, ուժգին, սաստիկ, շատ, հրավառ, խիստ տաքացած»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *bherg-
(անմիջական նախաձեւ՝ *bhr̥guo-s-)
Pok. IEW 1, 963 (հնարավոր է համարում բերել նաեւ *bhag- «կծու» (*bhag-ro-) եւ *bh(e)reu- «հուզվել, ուժեղ շարժվել (առանձնապես եռալու ժամանակ)» հիմքերի տակ)։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. յղլ.
borb, borp «հիմար»
մ. յղլ.
borb «կոպիտ»
շվեդ. բրբ.
bark «կամակոր, անբարեհամբույր մարդ»
լատվ.
barkun «դաժան, կոպիտ»
լատվ.
bargs «ահեղ, խիստ»
Մատենագիտություն
Pok. IEW 963;
Ջահ. ՀԼՊ 117
ԲԱՐՇՈԿ
«մեղմ, անուշ (?)»
Ծագումն անհայտ է (՞)
Անստույգ բառ։ (թերեւս ինքնահնար)։
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։