Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 394 բառահոդված (էջ 26/40)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 466, սյունակ 1 Էջ 466
ՀՈՍ «հոսում, հոսք»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հոսել, հոսիչ, հոսանք, յորդահոս, յորդահոսան, մեծահոսան, բազմահոս, կարկաչահոս, առատահոս, երկնահոս, երագահոս, դառնահոսան, դարահոս, դիւրահոս, գետահոս, բիւրահոս, եալթնահոսան, ծովահոս, հողմահոս, ջրհոս
Էջ 466, սյունակ 1 Էջ 466
ՀՈՐ II (-ի, -ից) «փեսա, տէր, ամուսին»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *seue- «անդրադարձ դերանուն» (անմիջական նախաձեւ՝ *souro- < *seuoro- (*seue-))
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *souro- < *seuoro- (*seue- «անդրադարձ դերանուն») արմատից
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
քեռի
հայ.
քենի
սերբ.
sval
«քրոջ ամուսին»
Էջ 467, սյունակ 1 Էջ 467
ՀՈՐԴ «բացված «ստրոպված, կոխոտված, ուղիղ» (ճանապարհի մասին)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *per- «անցկացնել, անցնել» (անմիջական նախաձեւ՝ *port-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հորդել, հորդուն, ռահահորդ, ներհորդ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
πορος
«անցք»
լատ.
porto
«տանել»
լատ.
portus
«դուռ»
լատ.
porta
«քաղաքի դուռ, դարպաս»
Մատենագիտություն
Pok. IEW 816
Էջ 471, սյունակ 1 Էջ 471
ՀՐԱՍԱՐԱԿ «մունետիկ, ազդարար»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *fratarak-
հմմտ. պրթ., մ. պ. fra- «առաջ» եւ ավ. tar- «անցնել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հրատարակել, հրատարակիչ, հրատարակումն, հրատարակարէն, հրատարակութիւն, հրատարակչական, հրատարակչութիւն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 133
Էջ 473, սյունակ 1 Էջ 473
ՁԱԽ (-ու, -ոյ, -մէ) «ձախ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *g'huel- «ծռուել, գլխաւոր ուղղութիւնից շեղուել, մոլորուել» արմատից (*g'huel- > ձաղ > ձախ)
Եթէ *l > ղ > խ անցման դէպքեր եղել են նաեւ IX դարից առաջ, ապա ծագում է հնդեւրոպական *g'huel- արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ձախակողմն, ձախել, ձախլիկ, ձախանալ, ձախող, ձախողանք, ձախողիլ, ձախորդ
Էջ 474, սյունակ 1 Էջ 474
ՁԵՂՈՒՆ -ուան «ձեղուն, առաստաղ, քիմք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Աճառյանը (ՀԱԲ 3, 148) սրան միացնում է ձողունք «առաստաղ, կտուր» բառը (որպէս ձայնդարձային ձեւ), որ ՆԿԲ-ն դիտում է ձող բառի հոգնակի (հաւաքական) ձեւ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ձեղունանալ, դուն, ձեղունահանբ, բարձրաձեղուն, հաստաձեղուն, եռաձեղուն, հրաձեղուն, երեքձեղեայ, չորեքձեղունեայ, երկնաձեղուն, սրահաձեղուն, կարծրաձեղուն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
χείλος
«շրթունք»
հ. յուլ.
giolnar
«ծնոտ»
Մատենագիտություն
Pok IEW 436; Աճ. ՀԱԲ 148
Էջ 476, սյունակ 1 Էջ 476
ՁՄԵԼ «դիտել, սեւեռուն կերպով նայել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *g'hel- «փայլել, շողալ» (անմիջական նախաձեւ՝ *g'hel-mo- / *g'hlu-me)
բնիկ հնդեւրոպական` *g'hel-mo-(?) (*g'hlu-me) *g'hel- «փայլել, շողալ» արմատից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
նորվ.
glyma
«մռայլ կերպով, սպառնալից կամ դարանակուտ նայել»
արեւելափրիզ.
glumen
«դարանակուտ»
հայ.
ձաղ (հայ-գերմանական զուգաբանություն)
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 170
Էջ 476, սյունակ 1 Էջ 476
ՁՈՒԽԼ (ձուլիլ) «շեղվել, խոտորվել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *g'huel- «շեղվել»
Ներկայացնում է ձախել (ձախ) բառի ձայնդարձը եւ ձուլիլ-ի հետ միասին ծագում է հնդեւրոպական *g'huel- «շեղվել» արմատից` լ > ղ > խ վաղ անցմամբ:
Էջ 479, սյունակ 1 Էջ 479
ՂԱՄՂԱՅԵԼ «զարդարել, պճնել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 480, սյունակ 1 Էջ 480
ՂԱՄ
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
փոխատու լեզու՝ պ. lām «զարդարանք»
իրանական աղբյուրից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 164