Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«գի» որոնման արդյունք՝ 783 բառահոդված
· Էջ 26 / 79
ԵՐԵՄ
«խորդենազգի մի բույս` արագլակտուց, արագլախոտ (բբ.)»
Ծագումն անհայտ է
ԵՐԵՄՆ
(երէմն)
«առատ (?)»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ հուն. ηρεμα
(թերեւս)
«խաղաղ, հանգիստ»
Եթե բուն իմաստն է «խաղաղ» եւ ոչ թե «առատ» («Արար բազում խաղաղութիւն եւ յաջողումն մարդկային, երէմնութիւն եւ էժնութիւն, ամենեւին անգորութիւն»), ապա թերեւս ծագում է հուն. ηρεμα «խաղաղ, հանգիստ» բառից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երեմնութիւն,
երեմնութիւն
ԵՐԵՍ
(-ի, -աց)
«երես, դեմք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *prep-
«աչքի ընկնել, երեւալ, երես, կերպարանք»
(անմիջական նախաձեւ՝ *prepsā-)
Բնիկ հնդեւրոպական` *prepsā-` *prep- «աչքի ընկնել, երեւալ, երես, կերպարանք» արմատից: Հմմտ. հուն. πρέπω «աչքի ընկնել», հ. հոլ. richt «ձեւ, կերպարանք», այլեւ հայ. երեւիլ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երեսաւոր,
երեսատորել,
երեսալ,
երեսանալ,
երեսագիր,
երեսապաշտ,
երեսապաշտութիւն,
երեսփոխան,
երեսնա(ն)կ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
πρέπω «աչքի ընկնել»
հ. հոլ.
richt «ձեւ, կերպարանք»
հայ.
երեւիլ
Մատենագիտություն
ՀԱԲ 47;
Pok. IEW 845
ԵՐԵՐ
(երր)
«երերում, տատանում»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *tres-
«դողալ, երերալ»
կրկնությամբ կազմված
հ.-ե. արմատ՝ *rei-r(ēi)-
«դողալ, դողդողալ»
վերականգնում
Բնիկ հնդեւրոպական` *tres- «դողալ, երերալ» արմատից` կրկնությամբ կազմված: Մոկռոնին (Pok. IEW 1, 1095) հանում է *tresri- ձեւից, բայց սա պիտի տար *երեռ: Եթե ճիշտ է հնդեւրոպական կրկնավոր *rei-r(ēi)- «դողալ, դողդողալ» ձեւի վերականգնումը (հմմտ. գոթ. reiran «դողալ», հ. հնդկ. lēlāyáti «օրորվում է, երերում է, դողում է»), ապա հնարավոր է երեր-ի պատկանելությունը սրան:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երերիր,
երերագին,
երերում
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
trasati «դողում է»
հուն.
τρεω «դողալ, վախից փախչել»
լիտվ.
trĭšëti «դողալ»
գոթ.
reiran «դողալ»
հ. հնդկ.
lēlāyáti «օրորվում է, երերում է, դողում է»
Մատենագիտություն
ՀԱԲ 48;
Pok. IEW 1095
ԵՐԹԱՍ
«մեռածի հոգի»
Փոխառություն
հանդիպում է երթաս եւ մանէս կապակցության մեջ, որոնցից երկրորդը լատիներենից է, բայց երթաս-ը լատիներենում չի հանդիպում
ԵՐԻԹ
(իրիթ)
«մեծ սեպ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *uer-
«պատռել, ճեղքել»
(անմիջական նախաձեւ՝ *urit-)
այս արմատի *ureid-s- ձեւից է համարվում երգիծանել-ը (տե՛ս): Աւելի քիչ հաւանական է *rei- «պատռել, քերծել» արմատի *re-t- ձեւից բխեցնելը:
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 156
Տե՛ս նաեւ
ԵՐԻԹԱՄԱԾԵԱԼ
(ի թաւ մածեալ)
«?»
Անստույգ
«Եւ մինչդեռ յայնմ յադետս տարակուսի եւ ի շտապ տագնապի երիթամածեալ կային» նախադասութեան մէջ: Բառարանագիրները երիթ-ը կապում են երից կամ երեք բառերի հետ:
ԵՐԿԱՅՆ
(-ի, -ից)
(երկեայն)
«երկար»
Ստուգաբանություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երկայնաբազուկ,
երկայնաբան,
երկայնակեաց,
երկայնահոգի,
երկայնաձիգ,
երկայնամիտ,
երկայնել
ԵՒԹԻՓՌՈՆ
(Եւփիփռոն)
«Յաղագս սրբոյ»
(ԲՀ)
Ստուգաբանություն
Պլատոնի «Եւթիփրոն» աշխատության վերնագիրը:
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։