Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԹԵՓ
(-ոյ)
«թեփ, բարակ կեղեւ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)teb(h)/p(h)-
«սյուն, բուն, թուփ, խուրձ, փունջ, ոտք դնել»
(անմիջական նախաձեւ՝ *tephu-)
բխեցումը հնդեւրոպական *(s)teb(h)/p(h)- «սյուն, բուն, թուփ, խուրձ, փունջ, ոտք դնել» արմատից` *tephu > թեփ. Այս ստուգաբանութեամբ թափ եւ թեփ արմատները ստուգաբանօրեն կապուած են, բայց իմաստով հեռու
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թեփուկ,
թեփոտ,
թեփոտել,
թեփակեր,
թեփակալել,
թեփահանել,
թեփամորթ,
թեփոտում
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. ֆրիգ.
stapul
«ատամնածայր»
հ. հնդկ.
stabd/a
«ամուր, պինդ»
հ. իսլ.
stapi
«բարձր սեպաժայռ»
հ. վ. գ.
stambal
«կտոր, բեկոր»
ԹՈԺԻՒՆ
«արջի ձագ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *tek-
«ծնել»
Կապ ունի՞ արդյոք հ.-ե. *tek- «ծնել» արմատի հետ (*tekno «ծնյալ, երեխա»)։ Աճառյանը (ՀԱԲ 2, 193) մատնանշում է կապը քրդ. tōža, tōžang «ձագ» բառի հետ, բայց կապի բնույթը չի բացատրում։
Զուգաբանություններ այլ լեզուներում
քրդ.
tōža, tōžang
«ձագ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 193
ԹՈԿՈՄ
«ջերմություն»
(ԲՀ)
Ստուգաբանություն ()
փոխատու լեզու՝ եբրայական xom
Ամալյանը (ԲՀ 373) առնված է համարում «Բառք եբրայեցւոց» բառարանից եւ համարում եբրայական բառ, բայց տալիս է xom սկզբնաղբյուրը։
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 373
ԹՈՒԹԻ
(թութիայ)
«ծարիր, ծարրաթար»
Ստուգաբանություն (փոխառություն)
բուն աղբիւրը չի հաւաստուած
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
թութիա
«մի ծաղիկ (որպէս աչքի դեղ գործածուող)»
ԹՈՒԽՄԱՔԱՆ
«փրփրեմ, դանդուռ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պարսկերեն
ԹՈՒՄՆ
(թումնի, այլեւ թուրմն (°), թուսի (°))
««խավար» (ԲՀ)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *tem(ə)-
«մութ, խավար»
(անմիջական նախաձեւ՝ *tom-no)
հ.-ե. արմատ՝ *tem(ə)-
«մութ, խավար»
(անմիջական նախաձեւ՝ *tom(e)s-no-)
Աճառյանը (ՀԱԲ 2, 210) թուրմն ձեւի կապակցությամբ գրում է. «կա պ. tum «մութ», բայց այս բառը մենք պարսկերենի բառարաններում չգտանք»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թումանալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
támas
«մութ, խավար»
իլիր.
τομαρος
«լեռնանուն»
հ. սլ.
təmənə
ռուս.
темный
«մութ, խավար»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 210
ԹՐ(Ի)ԱՆԷ
«մի թռչուն՝ փյունի՞կ»
Ստուգաբանություն (փոխառություն)
բայց բուն աղբյուրը չի հավաստված:
ԺԱՊԱՒԷՆ
(ժապաւինի)
«երիզ, եզրակար, ժապաւէն»
Ստուգաբանություն (փոխառություն)
Հաւանաբար փոխառութիւն իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ժապաւինել,
ժապաւենագործ,
ժապաւենազարդ,
ժապաւենակապ
ԺԻՏ
«հետաքրքիր, հետամուտ, հանդուգն, լկտի, լիրբ, երեսապինդ, բախանձող, աղերսող»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան.
d > տ անցումը կասկածելի է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ժտել,
ժտիլ,
ժտութիւն,
անժտելի
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
jaidyemi
«խնդրում եմ»
ԺՈՒԼԱԿ
«արտույտի տեսակ»
(բբ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բառարանային նորակերտություն
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։