Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 4294 բառահոդված (էջ 26/430)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 71, սյունակ 1 Էջ 71
ԱՊՐԻՎԻ «մի ծառ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Ծագումն անհայտ է:
Էջ 71, սյունակ 1 Էջ 71
ԱՊՐՈՒԱՐ «(բեռան) վերադիր» (ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
թերեւս ապրայ բառի աղավաղումը լինի
Էջ 71, սյունակ 1 Էջ 71
ԱՊՓՈՎԹ «կնոք, լագան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. áp-phōth
փոխատու լեզու՝ եբր. sippōth «saf «կնոք» բառի հոգնակին»
տառադարձում հունարենից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 244
Էջ 72, սյունակ 1 Էջ 72
ԱՌԱԳԱՍՏ (-ի, -ից, -աց) «վարագույր, հարսանեկան սենյակ, նավի առագաստ, թաղանթ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *eu- «հագնել» (անմիջական նախաձեւ՝ *ow-)
Կազմված է առ- նախածանցով եւ -աստ վերջածանցով` -ագ- արմատից, որ բնիկ հնդեւրոպական է` *ow- նախածանցից (*eu- «հագնել»)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առագաստել, առագաստաձեւ, անառագաստ, առագաստանալ, առագաստանաւ, առագաստաւոր, առագաստափայտ
Մատենագիտություն
H. AG 411; Աճ. ՀԱԲ 248
Տե՛ս նաեւ
Էջ 72, սյունակ 1 Էջ 72
ԱՌԱՄԲԱԽՈՐ «°» (ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
թերեւս ժամահամբույր-ի սխալագրություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զառամբախոր
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 251
Էջ 72, սյունակ 1 Էջ 72
ԱՌԱՍՊԵԼ «ավանդություն, զրույց, լեգենդ, առակ, առած»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *spel- «արտահայտիչ խոսել»
Կազմված է առ- նախածանցով` առանձին չգործածված *(ա)սպել արմատից, որ ծագում է բնիկ հնդեւրոպական *spel- «արտահայտիչ խոսել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առասպելիք, ռասպելական, առասպելաբան, առասպելանուն, առասպելախօս, առասպելապատիր, առասպելարկու
Զուգաբանություններ այլ լեզուներում
գոթ.
spill
«պատմություն, ասք, զրույց, առասպել, առակ»
հ. անգլ.
spell
«պատմություն, խոսք, քարոզ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 253
Էջ 73, սյունակ 1 Էջ 73
ԱՌԱՍՏԱԿ «գինու ծորակավոր թաս կամ գավաթ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *stag- «ծորալ» (անմիջական նախաձեւ՝ *(ա)ստակ)
Կազմված է առ- նախածանցով` թերեւս հնդեւրոպական ծագման *(ա)ստակ արմատից` *stag- «ծորալ»:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
στάζω
«կաթիլներով թափել, ծորալ»
լատ.
stagnum
«ջրատեղ, ջրավազան, ծորացող ջուր»
Էջ 73, սյունակ 1 Էջ 73
ԱՌԱՍՏԱՂ (-աց) «առաստաղ, ձեղուն, երկինք, քիմք, հատակ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *stel- «փռել» (անմիջական նախաձեւ՝ *stl-no-) (ա)ստաղ < *stl-no- ձեւից
Կազմված է առ- նախածանցով` բնիկ հնդեւրոպական ծագման (ա)ստաղ <*stl-no- ձեւից` *stel «փռել» արմատից: Աճառյանը (ՀԱԲ 1, 254) բխեցնում է *stel- «դնել, կանգնեցնել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առաստաղակալք, առաստաղակել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. սլավ.
stelja
«ծածկ, տանիք»
հ. հնդկ.
sthala-m
«բարձունք, ցամաք»
հ. իսլ.
stallr
«նեցուկ, պատվանդան, սեղան»
հայ.
ստեղծանել, ստեղն
Մատենագիտություն
Pok. IEW 1018-1019; Աճ. ՀԱԲ 254
Էջ 73, սյունակ 1 Էջ 73
ԱՌԱՏԻԿ (-ի, -աց) (առատուկ) «գելարանի թոկ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 73, սյունակ 1 Էջ 73
ԱՌԱՒԻՐ «իզուր, ապարդյուն»
Ստուգաբանություն (անստույգ)
Կազմված է առ- նախածանցով ինչ-որ *աւիր արմատից (իրանական ծագմա՞ն):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առվիրական