Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 259 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 218, սյունակ 1 Էջ 218
ԵՍԿՈՒՊՈՏԻՐԱՅ «պալատական պահակ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ἐξκουβίτωρ < լատ. excubitor
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 33
Էջ 218, սյունակ 1 Էջ 218
ԵՍՓՈՒՂԷ(Ս) «դուրս» (ԲՀ՝ «արտաքս»)»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. εκ φυλης «ցեղից դուրս»
Աղբյուր՝ հուն. εκφυλος «ցեղից դուրս գտնվող, այլացեղ»
Մատենագիտություն
Ջահ. None
Էջ 218, սյունակ 1 Էջ 218
ԵՏԻԿԷՆ (ետեկէն-) «ծնեց» (ԲՀ՝ «ծնաւ»)»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. έτεκεν «ծնեց»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ետեկնիլ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 33
Էջ 219, սյունակ 1 Էջ 219
ԵՏՐ (բբ) «առիճ, բոզ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. εταιρα
Էջ 219, սյունակ 1 Էջ 219
ԵՏՐՈՆԻՆ (բբ) «ընկեր. պատվակից»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ετατρον
ετατρος -ի հայց. ձեւը
Էջ 219, սյունակ 1 Էջ 219
ԵՐԱ- «առաջին, նախա-»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *prō- «առաջ, առջեւից, նախա» (անմիջական նախաձեւ՝ *prə-)
երախայրի բառում. -խայրի-ի համար տե՛ս խայ-րի: Բնիկ հնդեւրոպական` *prə-` *prō- «առաջ, առջեւից, նախա» ձեւից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ. frā-
ռուս. пра- «նախա»
հ. վ. գ. fruo «վաղ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 35-36
Տե՛ս նաեւ
Էջ 219, սյունակ 1 Էջ 219
ԵՐԱԳԱԶ -ի, -ից, նաեւ -անք (արագազ) «որսացանց, թակարդ»
Փոխառություն (հավանաբար)
Աղբյուր՝ արխ. aragua (հավանաբար) «թակարդ, ծուղակ»
Հավանաբար փոխառություն, բայց կովկասյան ծագման (հմմտ. արխ. aragua «թակարդ, ծուղակ» - Ջահ. ՀԼՊ 603-612) եւ իրանական ծագման (իրան. *razg) < հ.-ե. *rezg- «հյուսել, ոլորել» (Փերիխանյան, ՄԷՍԴՅԱ 39-42) վարկածները համոզիչ չեն:
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 603-612; Փերիխանյան, ՄԷՍԴՅԱ 39-42
Էջ 219, սյունակ 1 Էջ 219
ԵՐԱԶ -ոյ, ուշ` -իւք «երազ, քնատեսիլ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. (՞) (հավանական)
Աղբյուր՝ մ. պ. rāz (հավանական) «գաղտնիք»
Աղբյուր՝ ավ. razah- (հավանական) «մենակություն, մեկուսացածություն»
Հավանական փոխառություն իրանական աղբյուրից, բայց մատնանշված աղբյուրը իմաստով տարբեր է. հմմտ. մ. պ. rāz «գաղտնիք», այլեւ` ավ. razah- «մենակություն, մեկուսացածություն»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երազական, երազահան, երազատես, երազացոյց, երազըմռնիան, երազիլ, երազանալ
Մատենագիտություն
AG 147; ՀԱԲ 34
Էջ 219, սյունակ 1 Էջ 219
ԵՐԱԶԳԱՅ -ի, -ից (Երազգա-որս) «?»
Փոխառություն
հ.-ե. արմատ՝ *rezg- «հյուսել, ոլորել»
Աղբյուր՝ իրան. razg/ragz
Փերիխանյանը (ՄԷՍԴՅԱ 32-49) միացնում է երագազ (արագազ) «որսացանց, թակարդ» բառի հետ եւ բխեցնում իրան. razg/ragz < հ.-ե. *rezg- «հյուսել, ոլորել» արմատից:
Մատենագիտություն
ՄԷՍԴՅԱ 32-49
Տե՛ս նաեւ
Էջ 219, սյունակ 1 Էջ 219
ԵՐԱԺԻՇՏ ուշ` -ի, -ից, -աց «երաժիշտ, երգիչ, նվագող, երաժշտություն, երգ, նվագ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. (՞) (բուն աղբյուրը չի հավաստված)
Փոխառություն իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երաժշտական, երաժշտապետ, երաժշտակ, երաժշտասեր, աներաժիշտ