Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 2894 բառահոդված (էջ 259/290)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 723, սյունակ 1 Էջ 723
ՏԱՏԱՆ (-ի, -աց) «տատանում, տատանողական»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *den- «շարժել» (անմիջական նախաձեւ՝ *dń-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տատանել, տատանումն, անտատան, մշտատատան, յոգնատատան
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
δονέω
«տեղից շարժել, ցնցել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 380
Էջ 723, սյունակ 1 Էջ 723
ՏԱՏԱՍԿ (-ի, -աց) (ուշ՝ տատաշկ, տատաշ) «մի փուշ՝ բորկոճիմ, գեղավեր»
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *dēk'- «պատռել, պատռոտել» (անմիջական նախաձեւ՝ *dək'-) կրկնավոր
հ.-ե. արմատ՝ *denk'- «կծել» ոչ ռնգական ձեւ՝ աճած -կ- ով
Կրկնավոր՝ թերեւս բնիկ հնդեւրոպական *dək'-` *dēk'- «պատռել, պատռոտել» արմատից, որ կարող է լինել *denk'- «կծել» արմատի ոչ ռնգական ձեւ՝ աճած -կ- ով: Սակայն այս ստուգաբանությունը չի բացատրում շ-ով ձեւերը: Թերեւս ճիշտ է Գ. Ասատրյանը («Իրան-Նամե» 1996-1997), որ ենթադրում է իրանական ծագում (հմմտ. մ. պ. tašk «փուշ»), սակայն այստեղ նախ՝ կրկնավոր ձեւեր չեն հանդիպում, երկրորդ՝ հավանական չէ բխեցումը *ters- «չորացնել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տատասկաբեր, տատասկանիստ, տատասկացան
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. գ. վ.
zangar
«կծող, սուր, հատու»
գ.
Zange
«աքցան»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 380
Էջ 723, սյունակ 1 Էջ 723
ՏԱՏԻՆ ««բժշկական մի բույս» («սրոհունդ» Hipericum L, կամ «սինձ» Tragopogon)» (բժշկական)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 723, սյունակ 1 Էջ 723
ՏԱՏՐԱԿ (-ի, -աց) (բ. տետրակ) «աղավնիների ընտանիքի մի թռչուն»
Ստուգաբանություն (բնաձայն)
հ.-ե. արմատ՝ *tet(e)r- կրկնավոր
Բնաձայնական կրկնավոր կազմություն, որ թերեւս գալիս է հնդեւրոպական *tet(e)r- կրկնավոր արմատի որեւէ տարբերակից՝ առանց բաղաձայնական տեղաշարժի (հմմտ. արտույտ): Ենթադրվում է նաեւ նույն արմատի իրանական *taturak ձեւից, որի առանց -u-ի ձեւը փոխառված է հունարենում որպես τετρος:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հունարեն
τετρος
Մատենագիտություն
H. AG 395; Աճ. ՀԱԲ 381
Տե՛ս նաեւ
Էջ 724, սյունակ 1 Էջ 724
ՏԱՐԳԱԼ (տըգալ, դրգալ, գդալ) «գդալ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *drū- «ծառ, փայտ» (անմիջական նախաձեւ՝ *doru-) արմատից
Բնիկ հնդեւրոպական՝ *drū- *doru- «ծառ, փայտ» արմատից.
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
daru
«փայտ»
հուն.
δόρυ
«ծառ»
ռուս.
дерево
«ծառ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 384; Pok. IEW 214
Էջ 724, սյունակ 1 Էջ 724
ՏԱՐՄ -ի, -ից «խումբ, թռչնախումբ, երամ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dergh- «բռնել» (անմիջական նախաձեւ՝ *drgh- (s)mo-) արմատից
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *drgh- (s)mo-` *dergh- «բռնել» արմատից. Տե՛ս եւ տորմ, որ տարմ-ի ձայնդարձային ձեւն է։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տարմատարմ, տարմանալ, տարմաջուր, տարմաբար, լուսատարմիկ, տարմահաւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. իռլ.
dremm
իռլ.
dream
«խումբ, բազմութիւն, ջոկատ»
բրետ.
dram
«խուրձ, կապոց»
հուն.
δραγμα
«բուռ, խուրձ»
Տե՛ս նաեւ
Էջ 725, սյունակ 1 Էջ 725
ՏԱՐՐ (-եր, ուշ՝ -ոյ, -ի, -ից) (տառ) «նախաբաղադրիչ, նախանյութ, տարր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *der- «քերթել, ճեղքել»
արմատից, որից նաեւ տեռել, տրամ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տար(ե)րական, տարրապաշտ, տարրատր, տարրեղեն, տարրանալ, կարծրատարր, ողորկատարր, միատարր, մեծատարր, մերկատարր, անտարր, տառանալ, տառատիպ, տարերային, տարրարանություն, տարրագիտություն, տարրալուծել, տառակեր, տառացի, մեծատառ, փոքրատառ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
dar-
«բաժանել»
աւ.
darodar-
«ճեղքել»
կիմր.
darn
«կտոր, մաս»
Էջ 725, սյունակ 1 Էջ 725
ՏԱՒՆ (տօն), -ի, -ից «տօն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dāp- «զոհախնջոյք» (անմիջական նախաձեւ՝ *dāp(ni-)) *dā «բաժանել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տաւնել, տաւնախմբել, տաւնական, տաւնավաճառ, տաւնապետ, նախատաւնական, խորհրդատաւն, պատեքատաւն, տօնակատարություն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
dāpayati
«բաժանում է»
լատ.
daps
«խնջոյք»
հ. իսլ.
tafn
«զոհի անասուն, զոհ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 442
Էջ 726, սյունակ 1 Էջ 726
ՏԱՓ «տափակ, տափարակ տեղ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *deph- «ծեծել, տրորել» (անմիջական նախաձեւ՝ *doph-)
որտեղից նաեւ տոփել: Զահուկյանը (ՀԼՊ) կասկածով հնարավոր է համարում իրանական ծագումը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տափել, տափան, տափափուշ, տափարակ, տափարակել, գետնատափ, տափակ, տափակութիւն, տափաստան, Տափերական կամուրջ, Խաչատափ, Կամրջատափ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
σέρφω
«տրորել»
հուն.
σέριγω
«տրորել»
սերբ.
depati
«խփել, բոթել»
Տե՛ս նաեւ
Էջ 726, սյունակ 1 Էջ 726
ՏԱՔՏԻԿՈՆ «կարգ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. τακτικόν
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 392