Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«որ» որոնման արդյունք՝ 4475 բառահոդված
· Էջ 259 / 448
-ՁԱՆՁ
(բարաձանձ «ուռց» բառում)
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
նույնն է ձանձ «ցորենի կճեպ» արմատի հետ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 145
ՁԱՆՁԱԽԱՐԻԹ
(ձանձրախարիթ)
«կարմիր, մուգ կարմիր, սեւ, մրագույն»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. zəxorīθā
Մատենագիտություն
H. IF 478;
Աճ. ՀԱԲ 145-156;
Ջահ. ՀԼՊ 458, 479
ՁԱՆՁԻՐ
«ձանձրալի, ձանձրույթ»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *g’her(s)-
«հառել, սեւեռել»
կրկնավոր
Հազիվ թե բնիկ հնդեւրոպական կրկնավոր *g’her(s)- «հառել, սեւեռել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ձաձրանալ,
ձանձրալի,
ձանձրանալի,
ձանձրույթ,
ձանձրացկոտ,
ձանձրամիտ
ՁԱՌ
«կոշտ ու կոպիտ, անշնորհք, խնժոռ, տգեղ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *g’her(s)-
«հառել, սեւեռել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ձառադեմ,
ձառմուկն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հո.
garb «կոշտ, կոպիտ»
կիմր.
garw «կոշտ, կոպիտ»
Մատենագիտություն
Աճ ՀԱԲ 146
ՁԱՐԲ
«մեծ-մեծ, խոշոր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *g’her(s)
«հառել, սեւեռել»
(անմիջական նախաձեւ՝ *g’hr-b-h-)
արմատից
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
ձառ «կոշտ»
հայ.
ձար «(կոշտ) մազ»
հ. հո.
garb
կիմր.
garw «կոշտ»
ՁԱՐԶԱՍ
«գզգզված, բզկտված, թել-թել բաժանված»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *g’her(s)-
«հառել, սեւեռել»
Կրկնավոր կամ -ատ վերջածանցով կազմություն. երկու դեպքում էլ հնարավոր է կապը հնդեւրոպական *g’her(s)- «հառել, սեւեռել» արմատի եւ հայերեն ձար «թել», ձրձել «կեղեփել, գզել» բառերի հետ
ՁԱՒԱՐ
«կորկոտ, աղացած հացահատիկ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ieu-
«հացահատիկ»
(անմիջական նախաձեւ՝ *iuo-, *ieuo-)
հիմքից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զարեձաւար
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
yava- «հացահատիկ, գարի, կորեկ»
լիտվ.
javai «հացահատիկ» (*i > *j > ձ անցման համար հմմտ. ձեզ, ձու)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 147
ՁԱՒՆ
(ձօն)
«ընծա, նվեր»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *g’ha-
«կանչել»
հ.-ե. արմատ՝ *g’hu-
«լցնել, թափել»
Աճառյանի կարծիքով
Աճառյանը բխեցնում է հնդեւրոպական *g’hu- «լցնել, թափել» արմատից՝ -աւն մասնիկով (ածանցով), որ հնչյունապես պակաս հավանական է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ձաւնել,
ձօնել,
ձաւնարան,
դիւաձաւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
havati «կանչում է»
ավ.
zavaiti «կանչում է, նզովում է»
լիտվ.
žaveti «կախարդել»
Մատենագիտություն
Pok. IEW 413;
Աճառյան (ՀԱԲ) 161
ՁԳԱՆ
(բբ)
«չորացում»
Ծագումն անհայտ է
ՁԳԵՌՏ
«զգայռում, որձկալը»
Բնաձայն (թերեւս)
Թերեւս զգայռ (զ+գայռ) ձեւի բարբառային տարբերակը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ձգռտալ,
զկռտալ,
ձկռտել,
ձռկտել,
կձռտալ,
զկրկտանք
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։