Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 258 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 217, սյունակ 1 Էջ 217
ԵՊԻՄԱՆԻԿՈՍ (սխալմամբ՝ եպիմատիկոս, եպիմիտոսիկոս) «պատարագչի բազպան»
Ստուգաբանություն
Էջ 218, սյունակ 1 Էջ 218
ԵՊԻՍԿՈՊՈՍ (եպիսկապոս, եպիսկովպոս), -ի, -ից, -աց, հգն. -ունք «եպիսկոպոս»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ἐπίσκοπος
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եպիսկոպոսութիւն, եպիսկոպոսանոց, եպիսկոպոսապետ, եպիսկոպոսարան, յառաջեպիսկոպոս, չեպիսկոպոս
Մատենագիտություն
H. AG 248; Աճ. ՀԱԲ 29
Տե՛ս նաեւ
Էջ 218, սյունակ 1 Էջ 218
ԵՊԻՏՐՈՊՈՍ (եպիտրայպոս) «հոգաբարձու, խնամակալ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ἐπίτροπος
Մատենագիտություն
H. AG 349; Աճ. ՀԱԲ 29
Էջ 218, սյունակ 1 Էջ 218
ԵՌ «եռում, եռացող բան, եռք, մարմաջ, բորբ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ers- «եռալ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եռալ, եռանդն, եռանդնանալ, եռանդնաբար, եռանդնալից, եռանդնոտ, եռանդնումն, սրտեռանդն, ջերմեռանդ(ն), զեռալ, զեռուն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. arsati «հոսում է»
խեթ. ahšaniia «նախանձել, խանդել»
լատ. errō, -are «մոլորվել, թափառել»
գոթ. airripa «մոլորություն»
հ. սաքս. irri «զայրացած»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 30; Pok. IEW 336
Էջ 218, սյունակ 1 Էջ 218
ԵՌԱՆԴ I «երեկվա նախորդ օրը»
Բնիկ հնդեւրոպական
Կազմված է եռ եւ անդ բաղադրիչներից: Աճառյանը (ՀԱԲ 2, 32) մերժում է այս մեկնութիւնը այն պատճառաբանութեամբ, որ եռ-ով բաղադրված բառերը հետոսկեդարյան են. սակայն ոսկեդարյան եւ հետոսկեդարյանի նման հակադրութիւնը օրինաչափ չէ. հետոսկեդարյան համարված շատ ձեւեր հանդիպում են «ոսկեդարյան» կոչված շրջանում:
Մատենագիտություն
Աճառյան (ՀԱԲ) 32; Վ. Առաքելյան, ԱՀԳԼՊ 91-106
Էջ 218, սյունակ 1 Էջ 218
ԵՌԱՆԴ II «սահման. (թրբ.) սահմանաթումբ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *rem- «հանգստանալ, հեն(վ)ել» (անմիջական նախաձեւ՝ *rnt < *rmt-)
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. խվ. rond
գ. Rand «եզր, սահման»
Մատենագիտություն
Ջահ. None
Էջ 218, սյունակ 1 Էջ 218
ԵՌ(Ի)Ե(Ւ)Ս (երեւս, երեփս), -ունք «երեց, քահանա»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ἱερεύς
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 32
Էջ 218, սյունակ 1 Էջ 218
ԵՌՄՈՍ (երմոս), -ի, -ից, -աց «բանահյուսվածք, երգ, տաղ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. εἱρμός
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 32
Էջ 218, սյունակ 1 Էջ 218
ԵՍ իմ, ինձ, զիս, յինէն, ինեւ (զինեաւ), մեք, մեր, մեզ, ի մէնջ, մեւք (մեաւք) «ես»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *eg- (անմիջական նախաձեւ՝ *es) u-ն բաղաձայնից առաջ գտնված դիրքում՝ հետագա տարածմամբ
u-ն բաղաձայնից առաջ գտնված դիրքում՝ հետագա տարածմամբ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եսական, եսամոլ, եսամոլութիւն, եսապաշտ, եսապաշտական, եսապաշտութիւն, եսասէր, եսասիրական, եսասիրութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. εγω
գոթ. ik
լիտվ. aš, eš
պրուս. as, es
Մատենագիտություն
H. AG 442; Աճ. ՀԱԲ 32
Էջ 218, սյունակ 1 Էջ 218
ԵՍԵՆ «դարան» կամ «լռություն» կամ «աղբյուր» (ԲՀ)»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ: Ծագումն անհայտ է: