Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«աղ» որոնման արդյունք՝ 5731 բառահոդված · Էջ 258 / 574
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 379, սյունակ 1 Էջ 379
ԿԱՄՈՒՐՋ (-ի, -աց) (կամուրճ, կարմունճ, կարմուջ) «կամուրջ»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *gʷem- «գնալ, գալ» (անմիջական նախաձեւ՝ *gʷmbhuriā- (՞))
հայ-հունական զուգաբանություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կամրջախելք, կամրջել, Կամրջաձոր, նաւակամուրջ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. γέφυρα
լիտվ. gomorys «քիմք»
Մատենագիտություն
Ritter, Introducción al armenio antiguo, Madrid, 1996 17; Աճ. ՀԱԲ 503; Ջահ. ՀԼՊ 128; Olsen, NBA 66
Էջ 379, սյունակ 1 Էջ 379
ԿԱՄՔ «մի բույս (՞)»
Ծագումն անհայտ է (՞)
Անստույգ բառ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կամքաջուր
Էջ 379, սյունակ 1 Էջ 379
ԿԱՅ (-ի, -ից) «կայան, տեղ, վիճակ»
Ստուգաբանություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կայան, կայանալ, կայանանալ, կայանաւոր, կայարան, կայեան, կայուն, կայկայել, կակայիլ, կայական, մշտակայ, հարակայ, չկայ, արեւկայ, պարզկայ, ոտնկայ, մերձակայ, մատտակայ, նաւակայք, ջրկայ, բացակայ, ներկայ, ենթակայ, երեւակայել, գերակայ, դիմակայ
Էջ 380, սյունակ 1 Էջ 380
ԿԱՅԹ I (-ի, -ից) «ցատկոտում, ուրախության պար»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *gēi- «երգել, կանչել» (անմիջական նախաձեւ՝ *gəi-ti-)
Քիչ հավանական է ծագումը հնդեւրոպական *gəi-ti-ից` *gēi- «երգել, կանչել» արմատից։ Ավելի հավանական է կապը` կ/խ հերթագայությամբ, խայտալ բայի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կայթել, կայթին, կայթումն, կայթոտ, կայթանել
Տե՛ս նաեւ
Էջ 380, սյունակ 1 Էջ 380
ԿԱՅԹ II (-ի, -ից) «կողով, 60 լիտրանոց մի չափ»
Ծագումն անհայտ է
Աղբյուր՝ ասոր. kailtā (Հազիվ թե) «չափ»
Հազիվ թե երկրորդ իմաստով կապ ունենա ասոր. kailtā «չափ» բառի հետ (բաղարկո՞ւմ)
Էջ 380, սյունակ 1 Էջ 380
ԿԱՅԹ III «մանկական խաղալիք (չխչխկա՞ն)»
Ծագումն անհայտ է
Հնարավոր է կապը կայթ «ցատկոտում, ուրախության պար» բառի հետ
Տե՛ս նաեւ
Էջ 380, սյունակ 1 Էջ 380
ԿԱՅԾ (-ի, -ից) «կայծ, խարույկ, կարկեհան, նռնաքար»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *gʷhēi- (անմիջական նախաձեւ՝ *gʷēidi-) *-d ածականով
Աճառյանը (ՀԱԲ 2, 506) հնարավոր է համարում բխեցնել հնդեւրոպական *gʷhēi- արմատի *gʷēi- հնարավոր տարբերակից` *-d ածականով (gʷēidi- > կայծ)։ Կասկածելի է նաեւ համեմատությունը *skāi-(d)- «լուսավոր» արմատից ծագող խայտ արմատի հետ` կ/խ հերթագայությամբ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կայծակն, կայծակել, կայծքար, կայծի, կայծոռիկ, կայծակ, առկայծել, եռանդնակայծակ, կիծուկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ. gaidrùs
հուն. φαιδρός «պայծառ, լուսավոր, զվարթ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 506
Տե՛ս նաեւ
Էջ 380, սյունակ 1 Էջ 380
ԿԱՅՄ «կայմ, առագաստակալ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
Թերեւս կապված է կալ բայի (կայ- տարբերակով) հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անկայմ, եռակայմ, երկկայմ
Տե՛ս նաեւ
Էջ 380, սյունակ 1 Էջ 380
ԿԱՅՍՐ (-եր, -երաց) (կեսար, -ու, կեսառ, կեսառոս, կիսառոս) «հռոմեական ինքնակալ, կայսր»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. καῖσαρ < լատ. Caesar
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կայսերագիր, կայսերական, կայսերակերպ, կայսերալուր, կայսերազարմ, կայսրուհի, կայսրանալ, կեսառութիւն
Մատենագիտություն
H. AG 354; Աճ. ՀԱԲ 509
Էջ 381, սյունակ 1 Էջ 381
ԿԱՅՏ
Բնիկ հնդեւրոպական
հնարաւոր է կապը կայթ կամ խայտ (վերջինս՝ կ/խ հերթագայութեամբ) արմատների հետ (տե՛ս)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կայտառ, կայտիր, կայտառական, կայտառութիւն, կայտռալ, կայտռական, կայտռունակ
Տե՛ս նաեւ