Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առ» որոնման արդյունք՝ 7635 բառահոդված · Էջ 257 / 764
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 289, սյունակ 1 Էջ 289
ԼԱԲԱՐՈՆ ««հռոմեական կայսերական դրոշ» (դաբրոն «նշանակ»)»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. λάβαρον < լատ. labarum
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 256
Էջ 289, սյունակ 1 Էջ 289
ԼԱԲԻՒՐԻՆԹՈՍ (լաբիրինթոս, դաբիրինթոս, լամբիւրինթոս, դամբիրինթոս, դաբիրինթ, լամբրինթ) «լաբիրինթոս, բավիղ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. λαβύρινθος
Մատենագիտություն
H. AG 351; Աճ. ՀԱԲ 257
Էջ 289, սյունակ 1 Էջ 289
ԼԱԲԼԱԲ (լապլապ) «բաղեղ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. lablab
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 257
Էջ 289, սյունակ 1 Էջ 289
ԼԱԲՈՍ ««միեղջյուր, օձահալած» (ԲՀ՝ «միեղջերու, թարգմանի օձահալած»)»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ հունարեն (՞) (թերեւս, բուն աղբյուրը չի հավաստված)
Էջ 289, սյունակ 1 Էջ 289
ԼԱԳ ««անառակ, բղջախոհ, թուլամորթ» (նաեւ «թույլ, մաշված»?)»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *leg-h- «թեթեւ» (անմիջական նախաձեւ՝ *lng'hio-) ռնգային տարբերակից
Աճառյանը (ՀԱԲ 2, 257) փոխառություն է համարում հունարենից՝ տալով λαγνεία «անառակություն», λαγνύω «անառակություն անել, լրբանալ» եւ λάγνος «անառակ» ձեւերը, սակայն սրանցից անմիջապես հանել հայերեն ձեւերը (առանց -ն-ի) անհավանական է։ Մյուս կողմից՝ դժվար է գտնել անմիջական բնիկ հնդեւրոպական աղբյուր։ ձեւով ամենից ավելի մոտ թվացող *leg-h- «թեթեւ» արմատը իմաստով քիչ է համապատասխանում։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լագութիւն, լագուցանել, լագորդել, լազրտել
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս. легкий «թեթեւ»
ռուս. легкое «թոք»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 257
Տե՛ս նաեւ
Էջ 289, սյունակ 1 Էջ 289
ԼԱԴՐԻԱՅ «պաշտամունք»
Փոխառություն
Աղբյուր՝ լատ. latria < հուն. λατρεία
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 256
Էջ 289, սյունակ 1 Էջ 289
ԼԱԶՈՒՏ «եգիպտացորեն»
Փոխառություն
Փոխառություն արեւելյան մի աղբյուրից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
ճան. lazudi
մեգր. lazəti
քրդ. lazut
Մատենագիտություն
Աճ. ՀԳԲ 405
Էջ 289, սյունակ 1 Էջ 289
ԼԱԹ «շոր, շորի կտոր, պատառ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. lat
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մոմլաթ
Նոր՝
լաթակազմ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 257
Էջ 289, սյունակ 1 Էջ 289
ԼԱԼ I (դաղ) «մեղեսիկ, շափյուղա, սուտակ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. lāl
Մատենագիտություն
H. AG 267; Աճ. ՀԱԲ 257
Էջ 289, սյունակ 1 Էջ 289
ԼԱԼ II «լալ, լաց լինել, արտասվել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *lā «բնաձայնական»
Աճառյանը (ՀԱԲ 2, 257) բխեցնում է *plā-k/g- «խփել, ծեծել» արմատի անաձայնական *plā- ձեւից, որ այլ լեզուներում չի վկայված։
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. lamentum «լաց, հեկեկանք»
իսլ. lōmrir «ճիչ, գանգատ»
ռուս. плакать «լալ»
Մատենագիտություն
Pok. 650; Աճ. ՀԱԲ 257