Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«նա» որոնման արդյունք՝ 5512 բառահոդված
· Էջ 256 / 552
ԿԱՐԿԱՁ/Չ
(կադկաջ)
«ճռվողյուն, աստղացոլք, աքլորի կանչ, քրքիջ, կրճտոց»
Բնաձայն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *geu-
հ.-ե. արմատ՝ *ger-
բնաձայնական արմատից՝ *-g կոկորդայինով կազմություն
Բնաձայնական կազմություն, որի հիմքերը, թերեւս, հասնում են հնդեւրոպական շրջանը՝ *geu- արմատից բխող կազմությունները: (համարում է բնաձայն): Pok. IEW 1, 384 (որպես հնդեւրոպական *ger- բնաձայնական արմատից՝ *-g կոկորդայինով կազմություն):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կարկաջումն,
կարկաջահոս,
կարկաջասահ,
կարկաջել,
կարկաչուն,
կարկաչան,
ատամնակարկաջ,
սիրակարկաջ,
լուսակարկաջ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
garjati
անգլ.
cracian
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 553;
Pok. IEW 384
ԿԱՐԿԱՓԵԼ
«պապանձվել, բերանփակ մննալ»
Անստույգ (հավանաբար)
Հավանաբար կազմված է կարկել բայից՝ -ափ ածանցով: հմմտ. թարթել-թարթափ, սարսել-սարսափ: Աճառյանը (ՀԱԲ 2, 554) ընկալում է որպես կրկնավոր կազմություն՝ խարխափել, շարշափել (շաւշափել), զարգափել բայերի նման:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
թարթել-թարթափ
հայ.
սարսել-սարսափ
հայ.
խարխափել
հայ.
շարշափել
հայ.
զարգափել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 554
Տե՛ս նաեւ
ԿԱՐԿԵՀԱՆ
«մի ակն»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *karkadan
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կարկեհանեայ
Մատենագիտություն
H. AG 167, 512;
Աճ. ՀԱԲ 555
ԿԱՐԿՈՒՐ(Ե)ԱՅ
(-ի, -ից)
«նավակ»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. qarqurā
Մատենագիտություն
H. AG 307;
Աճ. ՀԱԲ 556
ԿԱՐՃ
(-ոյ)
«կարճ»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ իրանական *kart-čā
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կարճել,
կարճաբերձ,
կարճակեաց,
կարճահաս,
կարճամիտ,
կարճազգեստ,
կարճապատում,
կարճապարանոց,
կարճառաւտ,
կարճատել,
կարճունջ
Նոր՝
կարճաբան, կարճատես
կարճաբան, կարճատես
Մատենագիտություն
H. Bailey, DKS 65
ԿԱՐՄԻՐ
(-ոյ, ուշ՝ նաեւ -ի, -աց)
«կարմիր, կարմիր բան, ոսկի, դրամ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական karmīr
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կարմրանալ,
կարմրութիւն,
կարմրագոյն,
կարմրադեղձ,
կարմրախնձոր,
կարմրայտ,
ծայրակարմիր,
շիկակարմիր
Նոր՝
կարմրաբոշ, կարմրաբշիկ, կարմրամորթ, կարմրերես, կարմրուկ
կարմրաբոշ, կարմրաբշիկ, կարմրամորթ, կարմրերես, կարմրուկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
սողդ.
karm’īr
մ. պ.
kālmīr
Մատենագիտություն
H. AG 167;
Աճ. ՀԱԲ 558;
Ջահ. ՀԼՊ 528
ԿԱՐՇԱՆ
(բբ)
«տնանկ, նվաստ, թշվառ»
Ծագումն անհայտ է
ԿԱՐՇՆ
(կաշն-)
«ուժ, զորություն»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *kadišn
Աղբյուր՝ իրանական karišn
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կարշնեղ,
կարշնեղագոյն,
կարշապինդ,
կաշնել
Զուգաբանություններ այլ լեզուներում
սողդ.
kadī «կարի, հույժ»
սողդ.
karī «ակտիվություն»
մ. պ.
kār «ուժ ունենալ, ի վիճակի լինել, կարողանալ»
Մատենագիտություն
Ջահ. ՊԲՀ 184
ԿԱՐՈՒՐԱՅ
(-ի)
«միզաման»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. qārūrā
Աղբյուր՝ ասոր. qarūrā
Մատենագիտություն
H. AG 269;
Աճ. ՀԱԲ 559
Տե՛ս նաեւ
ԿԱՐՊԱՍԵՆԱՅ
(կարպաստենաց)
««անապական» («անապատական»՞)»
(ԲՀ)
Անստույգ
Ծագումն անհայտ է:
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։